ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Արցախի մասին երկու ֆիլմ կմասնակցի Օսկար մրցանակաբաշխությանը
08.01.2025 20:42

      ՄՇԱԿՈՒՅԹ   //   

Կինոարվեստի և գիտության ակադեմիան հրապարակել է 2025 թ. Օսկար մրցանակաբաշխությանը մասնակցելու իրավունք ունեցող 285 ֆիլմերի ցանկը՝ անիմացիոն, վավերագրական և միջազգային խաղարկային ֆիլմերի անվանակարգերում: Ֆիլմերի ցանկում ընդգրկված է երկու վավերագրական ֆիլմ, որոնք ուղղված են արցախյան թեմային՝ Շողակաթ Վարդանյանի «1489» վավերագրական ֆիլմը և Սարին Հայրապետյանի «Իմ քաղցր երկիր» վավերագրական ֆիլմը:

«Իմ քաղցր երկիրը» վավերագրական ֆիլմը պատմում է 11-ամյա Վրեժի մասին, որն Արցախյան հաղթական պատերազմի ավարտից հետո կրկին վերադարձել էր ավերված հայրենիք, դիմակայել նոր դաժան իրողություններին, պատրաստվել ապագա մարտերին, պայքարել իր տրավմաների դեմ: Էդգար Բաղդասարյանի «Յաշան և Լեոնիդ Բրեժնեվը» ֆիլմը կմրցի «Լավագույն միջազգային խաղարկային ֆիլմ» անվանակարգում՝ որպես Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչ…Օսկարի մրցանակաբաշխությունը կանցկացվի մարտի 2-ին Լոս Անջելեսի «Դոլբի» թատրոնում:

Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթում