ԱՄԱՆՈՐ 2025 //
…Թո՛ղ որ 2025թ.-ը նշանավորվի՝ որպես ազգային իղձերի իրականացման ու ձեռքբերումների նոր ժամանակաշրջան. «Գործընթաց» թերթ
Ամեն Նոր տարի լույս հավատով ու վստահությամբ են լցվում մարդկանց հոգիները՝ լավագույն նպատակների ու նվիրական իղձերի կենսակոչման սպասումով: Տարեմուտի մեկնարկն այս իմաստով պետք է նախանշի այն բարձրակետն, ինչին պետք է համախմբվենք ազգովի՝ հանուն երկրի ամրության, շեն ու հզոր գալիքի:
«Գործընթաց» թերթի խմբագրակազմը շնորհավորում է հայրենակիցների, թերթի ընթերցողների Նոր տարին ու Սուրբ Ծնունդը՝ մաղթելով, որ 2025 թվականը լինի հաջողաբեր ու խոստումնալից: «Գործընթաց» թերթը շնորհակալ է բոլոր ընթերցողներին՝ անկախ լրատվություն և առաջադեմ վերլուծություններ նախընտրելու համար և որ անցնող տարում կրկին ունեցանք ընթերցողների աճող ցուցանիշ:
Թող, որ 2025 թվականի դինամիկան առաջընթաց արդյունքներ բերի՝ ի շահ Արցախի միջազգային ճանաչման, ՀՀ սահմանների ամրապնդման ու համայն հայության: Ցանկանք խաղաղություն ու բարօրություն երկրին և Բաքվում ապօրինի գերեվարված ու պահվող հայերի վերադարձ ընտանիքներ: Մաղթե’նք, որ 2025 թվականը նշանավորվի որպես՝ ազգային իղձերի իրականացման ու ձեռքբերումների նոր ժամանակաշրջան: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:
«Գործընթաց» թերթի խմբագրակազմ