ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՀԱՆԴԵՐՁԱՆՔ՝ ՏԱՐՎԱ ԽՈՐՀՐԴԻՆ ՀԱՄԱՀՈւՆՉ
31.12.2024 21:47

     ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅՈՒՆ  //   

2025թ-ի նորաձև գույներն ու աքսեսուարները

Քանի որ Օձն, ըստ արևելյան հորոսկոպի, կապված է գեղագիտության հետ, ապա անհրաժեշտ է 2025թ.-ին հանդերձանքի ընտրությունը կայացնել՝  ըստ տարվա խորհրդի: Աղջիկների համար փայլերով, ինչպես նաև բյուրեղյա թելերով կամ մետաղե շղթաներով ցանցաոճ զգեստները ակտուալ են այս տարվա համար: 2025թ-ին իդեալական են կանաչի բոլոր երանգները: Այնուամենայնիվ, եթե այս գույնը ինչ-ինչ պատճառներով անընդունելի է, ապա կարող եք տարվա այլ երանգների՝ բեժ, կաթնագույն, մոխրագույն, սպիտակ,  շագանակագույն  հանդերձանք կրել:

2025թ-ի նորաձևությունը աքսեսուարների հսկա  հավաքածու է նախապատրաստել ճիշտ ու ոճային համադրության համար: Առանձնացնելով հիմնական գույները՝  սևը, արծաթագույնը, ոսկեգույնը, ինչպես նաև օձանախշ պրինտով ու բյուրեղյա թելերով ձևավորված թևնոցները, գոտիները, մազակալներն ու անսովոր վզնոցները՝ տարբեր հանգույցներով: Տարվա խորհրդին համահունչ են նաև արտասովոր աքսեսուարները փետուրով, շողշողացող ձեռքի պայուսակներն ու ծավալուն վզնոցները:

Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթի թիվ 374 համարում