ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ //
Ակցիային միացել է Բագրատ Սրբազանը
Գերիների, պահվող անձանց և պատանդների վերադարձի պահանջով «Կամք» նախաձեռնության մեկ ամիս շարունակվող բողոքի ակցիան ՀՀ Կառավարության շենքի դիմաց ակնկալում է օրվա իշխանություններից՝ հայկական օրակարգի առաջին հատվածում պահել գերիների հարցը։ Նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանի խոսքով՝ յուրաքանչյուր հայ կարող է իրողություն փոխել։
Ի սատարումն նրանց պահանջի ակցիային է միացել Բագրատ Սրբազանը, որը վերջերս հայտարարել է պայքարի առաջիկա ակտիվացման մասին: Նշենք, որ COP-29-ը Բաքվում ավարտվեց անարդյունք, գերիներ չվերադարձան:
<<Գործընթաց>> թերթ