ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Վարչապետը չգիտի ո՞վ է ՀՀ թշնամին, իսկ ԱԺ նախագահը չի ընդհատել նրա ելույթը
03.12.2024 22:23

      ԱՆԴՐԱԴԱՐՁ  //   

Ս. Գալստյանին պատժեցին դավաճանության համար, Փաշինյանին, Ալենին դեռ ոչ

Այսօր ՀՀ Աժ-ում վարչապետ Ն. Փաշինյանը հերթական ապազգային ելույթն է ունեցել, իբր հարցական է, թե ո՞վ է Հայաստանի թշնամին: Այս ապազգային ելույթը չի ընդհատել ԱԺ նախագահ Ա. Սիմոնյանը՝ թույլ տալով վարչապետին անսահմանափակ օգտագործել ԱԺ ամբիոնը հօգուտ թշնամու ելույթների: Նշենք, որ վերջերս լրտեսության մեջ մեղադրվող Սարգիս Գալստյանը, որը 2023 թ.-ի պատերազմից հետո մոտ կես տարի ապրել էր Արցախում, 2018-2023 թթ. տարբեր պաշտոններ է զբաղեցրել Արցախի Հանրապետությունում, եղել է Շուշիի վարչական շրջանի ղեկավար, մեղավոր է ճանաչվել և դատապարտվել 18 տարվա ազատազրկման: Այս մասին հայտնում են դատախազությունից: Ըստ մեղադրանքի՝ նա 2020 թ.-ից հավաքագրվել է օտարերկրյա պետության հատուկ հետախուզության ծառայությունում և լրտեսել:

Եթե այս տվյալները բացահայտնվել են ընթացքում, ապա կան հրապարակված բազմաթիվ փաստեր, այդ թվում ՀՀ վարչապետ Փաշինյանի վերջերս Հ1-ին տված հարցազրույցում՝ ՀՀ Անկախության հռչակագրի, հնագույն քարտեզներում ամրագրված Արևմտյան Հայաստանը մտացածին Արևմտյան Ադրբեջանի հետ նույնացման և թշնամու օգտին այլ խոսույթներով, որոնք բացահայտ վկայում են շարունակվող պետական դավաճանության մասին՝ ի հավելումն մինչ այդ Արցախի և ՀՀ որոշ տարածքների հանձնման: Դատախազությունն այս ուղղությամբ որևէ քայլ չի անում:

Հավելենք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ պարբերաբար հնչեցնում է ապազգային քարոզչական դրույթներ, որոնք արդեն իսկ հնչած ադրբեջանական քարոզից են՝ ձեռնտու թշնամու շահերին: Դիցուք, նա լուծարված է բնորոշել Արցախն այն դեպքում, երբ դա հերքել են Արցախի ժողովրդի լեգիտիմ ընտրյալները: Եթե Արցախի իշխանավորները գերության մեջ նման խոսք հնչեցնեին, կարելի էր պայմանավորել նրանց անազատ կարգավիճակով, բայց լինել ազատության մեջ, այն էլ բարձր պաշտոնի և կաշկանդված լինել ազգային արժեքներին համահունչ գործելու, ավելին դիրքն ու ամբիոնն օգտագործել հօգուտ ադրբեջանական քարոզի, գիտակցված, դիտավորյալ վարքագծի մասին է հուշում…

Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթի թիվ 373 համարում