ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ //
ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՎԱՏԹԱՐԱՆՈՒՄ ԵՆ. QR ՈՒՂԵՏՈՄՍԸ 1 ԱՄՍՎԱ ՓՈԽԱՐԵՆ ԿՈՒՆԵՆԱ 7 ՕՐՎԱ ԺԱՄԿԵՏ
Ի նպաստ տրանսպորտի ոլորտում նոր առաջադրված և բազում բողոքներ հարուցած պայմանների վատթարացման՝ Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ այսուհետ QR ուղետոմսերի վավերականության ժամկետը կնվազեցվի՝ սահմանելով 7 օր, որը մինչ այդ 1 ամիս էր: Ի հավելումն այն դիսկոմֆորտի, որ ուղետոմսը ձեռք է բերվում ոչ թե տրանսպորտային ծառայություն մատուցողից, այլ դրանից դուրս այլ վայրերում տեղակայված տերմինալներից, տոմսի վավերականության մասով որևէ ժամկետի նշումը լրացուցիչ բարդություն է հարուցում ուղևորի համար՝ հաշվարկելու, թե նշված ժամկետում արդյո՞ք կօգտագործի այդ տոմսը, թե՞ ոչ: Այս ամենն էլ ավելի բարդացնելու և խճճելու համար քաղաքապետարանը հայտնում է ուղետոմսի 1 ամսվա ժամկետը 7 օրվա կրճատելու մասին՝ ապահովելով առաջիկայում, հատկապես՝ հունվարի 1-ից եռապատկվելիք ուղետոմսի գներով հանդերձ հանրային բողոքի աճող ալիք՝ կանխատեսելով իշխանության համար լուրջ հետևանքներ:
Արդեն իսկ Երևանի ավագանու ընդդիմադիր ուժերի կազմակերպած ստորագրահավաքից ակնհայտ է, որ բազմահազար քաղաքացիներ դեմ են նոր տոմսային համակարգին և իշխանության առաջադրած գերբարձր գներին: Միայն <<Մայր Հայաստան>>-ի կողմից հավաքված ստորագրությունների թիվը հաշված օրերի ընթացքում գերազանցել է 12000-ն, այն դեպքում, երբ նրանց նախագիծը Երևանի ավագանու նիստում քննարկման ներկայացնելու համար անհրաժեշտ է Երևանի՝ ընտրելու իրավունք ունեցող 8 հազար բնակչի ստորագրություն:
«Գործընթաց» թերթ