ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
COP-29-ին զուգընթաց Միջազգային զեկույց. «Ադրբեջանն էթնիկ զտում է արել ԼՂ-ում»
11.11.2024 19:16

     ԻՐԱՎԱԿԱՆ   //   

Դա վտանգավոր նախադեպ է ստեղծել հակամարտությունները դադարեցնելու ուժի կիրառմամբ

COP-29-ին զուգընթաց՝ Freedom House-ը և 6 այլ գործընկեր կազմակերպություններ արձանագրել են, որ Ադրբեջանի իշխանությունները նպատակային արշավ են իրականացրել՝ Լեռնային Ղարաբաղը հայ ազգաբնակչությունից դատարկելու համար։ Ադրբեջանի ռեժիմը Լեռնային Ղարաբաղի հայ ազգաբնակչության նկատմամբ /ավելի քան 100000 մարդ/ իրականացրել է էթնիկ զտում։ Այս մասին ասվում է այսօր հրապարակված միջազգային փաստահավաք առաքելության զեկույցում։ Զեկույցը բացահայտել է մարդու իրավունքների խոշոր խախտումների բազմաթիվ դեպքեր, միջազգային հումանիտար իրավունքի խախտումներ և միջազգային քրեական իրավունքի խախտումներ՝ Ադրբեջանի իշխանությունների կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ՝ արտադատական սպանությունների, մի քանի ամիս տևած շրջափակման, հարկադիր տեղահանության և տեղահանությունից հետո մշակութային ջնջման ու գույքի ոչնչացման քաղաքականության միջոցով։ «Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական վարչակարգի անզուսպ գործողությունները վտանգավոր նախադեպ են ստեղծել ոչ ժողովրդավարական վարչակարգերի համար՝ հակամարտությունները դադարեցնելու ուժի կիրառմամբ: Համաշխարհային հանրությունը պետք է ակտիվացնի իր ջանքերը Լեռնային Ղարաբաղից տեղահանված էթնիկ հայերի իրավունքների ոտնահարման դեմ պայքարելու համար և երաշխավորի, որ մեղավորները պատասխանատվության ենթարկվեն»,- նշված է զեկույցում։

Հիմնական արձանագրումների թվում նշել են նաև, որ խախտումները Լեռնային Ղարաբաղում շարունակվում են՝ հայկական մշակութային և պատմական ներկայությունը ջնջելու տեսքով։ Զեկույցում առաջարկվում է պատասխանատվության ենթարկել անպատժելի գործողությունների համար: Աջակցել միջազգային ջանքերին` քրեական պատասխանատվության ենթարկելու մարդկության դեմ հանցագործությունները և Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ կատարված պատերազմական հանցագործությունների համար, այդ թվում՝ Միջազգային քրեական դատարան (ՄՔԴ) պետական ուղղորդմամբ: Իրականացնել թիրախային պատժամիջոցներ, ինչպիսիք են՝ ճանապարհորդությունների արգելքը և ակտիվների սառեցումն Ադրբեջանի պաշտոնյաների, ռազմական առաջնորդների և մարդու իրավունքների կոպիտ խախտումների և ռազմական հանցագործությունների մեջ ներգրավված անձանց նկատմամբ…