ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՓԱՇԻՆՅԱՆՆ ԱՓՍՈՍԵԼ Է ԿՆՈՋ ՀՐԱՎԻՐԱԾ ԸՆԹՐԻՔԻՆ 1 ՄԼՆ ՎՃԱՐԵԼ
08.11.2024 19:54

      ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ  //  ԱՆԴՐԱԴԱՐՁ    

ՏԵՂԸ ԶԻՋԵԼ Է ԱՅԼ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ

Ուտել-խմելու թեմային այդքան ֆիքսված ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանն անտարբեր է գտնվել իր քաղաքացիական կնոջ՝ Աննա Հակոբյանի՝ բարեգործական առիթով ռեստորանային երեկոյան ընթրիքին, որում հրավիրվել էին միայն տղամարդիկ՝ նախապայմանով, որ պետք է նախապես վճարեին 1 մլն դրամ: Միջոցառման շուրջ տարածված տեսանյութից ակնհայտ է, որ Փաշինյանը չի մասնակցել կնոջ ընթրիքին, կարծես, ափսոսելով անգամ բարեգործական նպատակով վճարել իր աշխատավարձի մի մասը՝ 1 մլն դրամ: Նա այդ առումով իր տեղը զիջել է այլ տղամարդկանց: Նշենք, որ հրավիրյալներն, ըստ տեսանյութի, տեսախցիկների առաջ խորշել են պատասխանել ռեստորանի մոտ հավաքված լրագրողների հարցերին, կարծես, ամոթալի համարելով ներկայանալն՝ ով լինելու, հրավերքին մասնակցելու վերաբերյալ հարցերով…Հաշվի առնելով հանրության տիրապետող գնահատականը վարչապետին ու նրա կնոջը՝ որպես դավաճանական քայլերով հայրենիքի մի մասը թշնամուն հանձնած և հազարավոր զոհերի մահվան մեղք կրող պատասխանատուներ, նշյալ ընթրիքին մասնակցած գործարարների հանդեպ գերակայում է վրդովմունքը՝ որպես մեղսակիցներ, քանզի Փաշինյանների հետ հաց կիսելը հանրությունը համարում է նաև մեղքի բաժին կիսել: 

Միջոցառմանը գռեհիկ էր Աննայի հիմնադրամի ծրագրերի պատասխանատուի ներքնաշորային ոճի գերկարճ փեշով հագուստը, որը հրավիրյալ տղամարդկանց առջև «բարեգործաբար» 18+ տեսարան էր ապահովել: Հարց է ծագում, եթե նպատակը բարեգործական էր, ո՞րն էր իմաստն առանձին կանանց ընթրիք անելու, հետո էլ առանձին տղամարդկանց, երբ չլսված բան է աշխարհում՝ բարեգործներին սեռական խտրականությամբ տրոհելը: Եթե նույն վայրում և՛ կին, և՛ տղամարդ գործարարներ հավաքվեին, դրանից բարեգործական արդյունքը պիտի տուժե՞ր:

Հընթացս ապօրինի գույքի բռնագանձման գործերի՝ վարչապետի կնոջ՝ Աննայի գումարային հավաքագրումները՝ բարեգործական պատրվակի ներքո, հանրության շրջանում վարկածներ են հարուցում փողերի լվացման և այլ առումներով: Դրանց զուգահեռ Աննա Հակոբյանը նշում է. «Կարծես, սկսում եմ լավ հագնվել…»՝ ցուցադրելով չտեսություն և քաղքենություն, կոմեդիկ ֆիլմերից հայտնի օրինակներով… 

Ուշագրավ է, որ Փաշինյանն, ըստ հայտարարագրերի, անշարժ գույք չունի ՀՀ-ում, ապրել է կնոջ Աննայի տանը՝ որպես տնփեսա, և այս կեցությամբ վարչապետ դառնալով, կարծես, շռայլություն է համարել Աննայի հետ օրինական ամուսնություն գրանցելը, ծնվել է 4 երեխա, բայց նրանց կապը մնացել է քաղաքացիական: Սա կոպտորեն հակասում է ավանդապաշտ համարվող հայկական արժեքներին…

Նշենք, որ բարեգործական ՀԿ վարող Աննայի կողմից  հաճախակի ինքնալուսաբանումը՝ գնած ամեն հագուստի ցուցադրականությամբ, օբյեկտիվ կասկած է հարուցում, թե բարեգործական պատրվակով հավաքվող գումարներն այդ նպատակի՞ն են ուղղվում, թե՞ մասամբ էլ Աննայի զգեստավորմանը կամ ընտանեկան բյուջեի համալրմանը: Այս առումով հիմնադրամի հրապարակած տվյալները սպառիչ պատասխաններ չեն պարունակում: 

Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթի թիվ 372 համարում