ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԱԺ-ՈՒՄ ՔՊ-ԱԿԱՆԻ ԵՎ Ա. ՔՅԱՐԱՄՅԱՆԻ ՄԻՋԵՎ ՎԵՃԻ ԴԵՊՔՈՎ ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ Է ՆԱԽԱՁԵՌՆՎԵԼ
28.10.2024 21:24

      ԻՐԱՎԱԿԱՆ  //   

Քյարամյանն ակնարկել էր ՔՊ պատգամավորի որդու հարցով իրեն 2 անգամ միջնորդելու և մերժվելու մասին

Ազգային ժողովում ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանի և ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի միջև տեղի ունեցած միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել: Տեղեկությունը պաշտոնապես հաստատել է ՀՀ գլխավոր դատախազությունը: Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 486-րդ հոդվածի 1-ին մասով (արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելը) (երկու դրվագ):

Նշենք, որ ԱԺ լսումների ժամին ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի և Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի միջև սուր վեճ էր առաջացել, որի ժամանակ Հ. Աղազարյանը ձեռքով հարվածել էր բարձրախոսին՝ որպես անկառավարելի վրդովմունքի նշան իր կողքին նստած Ա. Քյարամյանի հանդեպ, որը դրանից առաջ ակնարկել էր Աղազարյանին, որ նրա որդու հարցով իրեն 2 անգամ միջնորդել են մի քր. գործով, որը  մերժվել է: 

«Գործընթաց» թերթ