ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԱԺ-ԻՑ ՊՊԾ-ԻՆ ԱՊՕՐԻՆԻ ՀՐԱՀԱՆԳԱՎՈՐԵԼՆ ԱՌԵՐԵՎՈՒՅԹ ԱՆԱՐԳԱՆՔ Է ԱԺ-Ի ՀԱՆԴԵՊ
21.10.2024 19:16

     ՔԱՂԱՔԱԿԱՆ  //   

Քաղաքական ելույթ ունեցածին շենքից հեռացնելով՝ ԱԺ խոսնակ Ալենն անձնական հաշիվ է ,,լուծել,,՝ իրեն «հավերժ մարմնավաճառ» ասելու համար 

ՔՊ խմբակը, դրսևորելով բացարձակ անտարբերություն հոկտեմբերի 17-ին ՀՀ ԱԺ-ում հրավիրված խորհրդարանական լսումներին քննարկված՝ «Հայաստանի Անկախության մասին հռչակագրի անժամանցելի արդիականության մասին» ԱԺ հայտարարության նախագծի շուրջ, բոյկոտել ու չի մասնակցել: Փոխարենը երբ ԱԺ ամբիոնից իր ելույթում ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը, ցիտելով ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող ՔՊ-ական Ալեն Սիմոնյանի կուսակցի կողմից ժամանակին հնչեցված «հավերժ մարմնավաճառ» բնորոշումը, նրան կոչել է նույնկերպ, ընդմիջման ժամին գործուղման մեջ գտնվող ԱԺ նախագահ Ալենն ու նրա աշխատակազմի ղեկավար Դավիթը հեռակա ապօրինի հրահանգ են տվել ՊՊԾ-ին՝ հեռացնելու նրան շենքից: Ավելի ուշ ԱԺ նախագահի մամլո խոսնակի տված պարզաբանմամբ հաստատվել է, որ հեռացումն արվել է անձնական վիրավորանքի հիմքով, ինչն արդեն իսկ հիմնավորում է տրված հրահանգի ապօրինի լինելը, քանզի նման հարցերի լուծումն օրենսդրորեն սահմանված է քաղաքացիաիրավական վեճի տիրույթում, ուստի ոչ ԱԺ աշխատակազմն ունի իրավունք նման հարցում ներգրավել ՊՊԾ-ին, ոչ էլ ՊՊԾ-ն ունի իրավունք կատարելու նման առերևույթ ապօրինի հրահանգ: Ավելին, որևէ իրավական ակտով սահմանված չէ, որ հրահանգը՝ տրված ԱԺ աշխատակազմից, ենթակա է կատարման անհապաղ կարգով: Մինչդեռ քանիցս դրսևորված նմանաբնույթ միջադեպերում ՊՊԾ-ն  շրջանցելով այս կարևոր փաստը, դիմել է այս կամ այն անձին շենքից անհապաղ հեռացման ապօրինի քայլերի, որոնք չեն բխում ԱԺ շենքում և նրա տարածքում ՊՊԾ-ի համար սահմանված Կանոններից: Դրանցում բացակայում է հրահանգն անհապաղ կատարելու որևէ ձևակերպում:

Նշենք, որ Ռուբիկ Հակոբյանը փաստացի հեռացվել է ԱԺ ամբիոնից ունեցած քաղաքական ելույթի հիմքով, որի հետ կապված Ալենի մամլո խոսնակը նշել էր, թե իբր դրանով անարգվել է ԱԺ-ն, մինչդեռ իրականում ԱԺ աշխատակազմից ՊՊԾ-ին ապօրինի հրահանգավորելն է առերևույթ անարգանք ԱԺ-ի հանդեպ:

Միջադեպից հետո ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանն, անդրադառնալով Ալենին «հավերժ մարմնավաճառ» կոչելուն, նշել է. «Աժ-ում իմ ելույթում ես ընդամենը ցիտել եմ իր կուսակցի կողմից ժամանակին բավականին համոզիչ եւ ամբողջական՝ իրեն «հավերժ մարմնավաճառ» կոչելու դրվագը, ինչն այդպես էլ չի ժխտվել ոչ իր եւ ոչ էլ համակուսակցի կողմից։ Նաեւ անդրադարձել եմ իր կողմից իրականացրած հանրահայտ ստորությանը, երբ ղզիկավարի թքել էր թիկնապահների կողմից ձեռքերը բռնած քաղաքացու դեմքին։ Իմ կողմից այս հանրահայտ փաստերը վկայակոչելը սա դիտել է որպես իր հասցեին վիրավորանք եւ ՊՊԾ-ի ներկայացուցիչներին հանձնարարել՝ ինձ հեռացնել ԱԺ-ից...»:

Նշենք, որ մինչև հեռացնելը, Ռուբեն Հակոբյանն ԱԺ ամբիոնից քննադատել է իշխանությանը, կոչ արել համախմբվել ու ապստամբել իշխանության դեմ. «Էս ամբիոնն այսօր ղեկավարում է մարդ, որ ես ամաչում եմ, գետինն եմ մտնում, մեկը շատ ճշգրիտ, ամբողջական, համոզիչ ձևակերպում է տվել՝ այցեքարտով ինչ-որ մի մարմնավաճառ, որը գտնում է, որ ժողովրդի հարկերով վարձատրվող թիկնապահների կարող է հրավիրել, որպեսզի բռնեն քաղաքացու ձեռքերից, որ ինքը թքի քաղաքացու վրա: Համենայն դեպս առաջին շարքերում կլինեմ միշտ, որտեղ իսկապես անկեղծորեն խնդիր կդրվի այս ազգակործան պատուհասներից ազատվելու հարցը...», - հայտարարել էր նա:

Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթում