ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԵՐԵՎԱՆ-2806. Տրանսպորտի ուղեվարձը 2025թ-ի հունվարի 1-ից կթանկանա 2-ից 3 անգամ
13.10.2024 22:31

      ԵՐԵՎԱՆ-2806    //    

Ավինյանի օրոք քաղաքն այնքան է աղքատացել, որ ժողովրդի գրպանն են մտնում, օրահացի գումարը «խլում», ուսանողի ընդմիջման գումարը «ճանկում»

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանն ահազանգում է. «2025թ-ի հունվարի 1-ից, այսինքն 2.5 ամսից Երևանում հանրային տրանսպորտի բոլոր տեսակների ուղեվարձը կթանկանա։ Ու կթանկանա ոչ 10 դրամով ու ոչ էլ 20 դրամով, ոչ 20%-ով և ոչ էլ 30%-ով։ Տրանսպորտի ուղեվարձը կթանկանա կամ կբարձրանա անգամներով` 2-ից 3 անգամ, որը զգալիորեն կհարվածի ձեր գրպանին ու տեսանելի ազդեցություն կունենա ձեր ֆինանսական վիճակի վրա։ Այնինչ Երևանի ավագանու քպ կուսակցության անդամ Տիգրան Ավինյանը հերթական կռուտիտն է անում ու երևանցուն Երևանի 2806-ամյակը շնորհավորելով հերթական անգամ մանիպուլյացիայի ենթարկելով համոզում է, թե թանկացումը ձեր ընդհանուր բյուջեի վրա շատ էական ազդեցություն չի ունենա։ Սուտ, կեղծիք ու խաբեություն։ Ու այ այսպես արդեն 6 տարի է՝ սրանք խաբում են ու համոզում մի ողջ ժողովրդի։ Իմ միամիտ ու խաբված ժողովուրդ ջան, իմ հարմարված ու հանդուրժող ազգ ջան, մի խաբվիր ու մի հանդուրժիր»,-նշել է նա: Այսպիսով, Ավինյանի օրոք 2806-ամյա Երևանն այնքան է աղքատացել, որ ուղևորատոմսի թանկացմամբ ժողովրդի գրպանն են մտնում, օրահացի գումարը «խլում», ուսանողի ընդմիջման գումարը «ճանկում»:

Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթում