ՀԱՆՐԱՀԱՎԱՔ //
ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԲՈՂՈՔ ՀԱՅՏՆԵՑ ՍԴ-ԻՆ՝ ՀԱՍՏԱՏԵԼՈՎ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՈՐՈՇՄԱՆ ԱՆԼԵԳԱԼ ԵՎ ՈՉ ԼԵԳԻՏԻՄ ԼԻՆԵԼԸ
Հանրապետության հրապարակում երեկ՝ հոկտեմբերի 6-ին, կայացած Սրբազան Պայքարի հանրահավաքի ավարտին Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ Սահմանադրական դատարան հասած ժողովուրդը «դեղին քարտ» է ցույց տվել Սահմանադրական դատարանի դատավորներին: «Ես բոլոր նախագահների ժամանակ եղել եմ ընդդիմադիր դիրքերում»,-ասել է Բագրատ սրբազանը՝ նկատելով, որ այդ ժամանակահատվածում «ապրել ենք սխալների տիրույթում», իսկ հիմա «ողբերգության»։ Նա քննադատել է ՍԴ որոշումը, որով հաստատվել է հայ-ադրբեջանական ապօրինի սահմանազատման հանձնաժողովների գործունեության կանոնակարգը: ՔՊ ձայներով ընտրված ՍԴ դատավորներն, իրենց պարտքը տալով ՔՊ-ին, նրան հաճո ձևակերպում են տվել, թե «... հիմք ընդունելով Անկախության հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները» դրույթը չի վերաբերում որևէ սկզբունքի կամ նպատակի, որն ամրագրված չէ Սահմանադրությամբ»:
Ի նշան ՍԴ կողմից ընդունած այս որոշման դեմ բողոքի, ժողովուրդը նրանց ամոթի և անարգանքի «սյանը գամեց»՝ «Ստի դատավոր» պաստառներով: Ցուցարարները Սահմանադրական դատարանի դատավորներին և նախկին դատավորներին կոչ արեցին գալ դատարանի առջև: Նրանց փոխարեն Բաղրամյան պողոտա էին եկել բազմաթիվ ուժայիններ, որոնք իշխանության ապօրինի որոշումներից հարուցված հանրահավաքներին անխնա և անսահմանափակ շահագործվում են:
Բողոքի ակցիան տևեց մինչև գիշերվա 22:00-ն, ցուցարարները բացեցին Բաղրամյան պողոտան՝ որոշելով հաջորդ քայլերը: Բագրատ սրբազանը կոչ արեց չորեքշաբթի՝ հոկտեմբերի 9-ին, ժամը 12:00-ին, հավաքվել դատախազության առջև, քանզի ունեն փաթեթներ ու բոլոր օջախների նպատմամբ քրեական գործեր հարուցելու հայտեր են ներկայացնելու։ «Մենք դատի ենք տվել զանազան պաշտոնյաների, ընդհուպ չարիքի։ Այս գործընթացքը շարունակվելու է թիրախային, մինչև հասնենք մեր ուզածին, իսկ մեր ուզածը մեկն է՝ Հայրենիք ու Պատիվ»,- Սահմանադրական դատարանի բակում հայտարարել է Բագրատ Սրբազանը։
«Գործընթաց» թերթ