ՀԱՆՐԱՀԱՎԱՔ //
Երեկվա հավաքը տևել է մինչև գիշերվա ժ. 22:00-ն, ողջ ընթացքում Կառավարության շենքը շղթայված էր ուժայինների «բանակով»
Հանրապետության հրապարակում հոկտեմբերի 2-ին կայացավ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած շարժման հանրահավաքը՝ վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Այն տևեց մոտ մինչև գիշերվա ժամը 22:00-ն: Եվ այս ողջ ընթացքում հրապարակը, հատկապես Կառավարության շենքի շուրջը լեփ-լեցուն էր ոստիկանական շարասյուներով, ինչը նրանց ու քաղաքական վերադասի ընդգծված վախն է արտացոլում ժողովրդից:
Հավաքում ելույթից հետո Բագրատ Սրբազանը մի խումբ հետևորդների հետ շարժվել է հանրային միջոցներից սնվող Հ1 ուղերձ հղելու ժողովրդին: Հաղթահարելով այնտեղ նախապես կուտակված ուժայինների շղթան, մտել է ներս: Իր ուղիղ եթերում հնչեցրած խոսքում Բագրատ Սրբազանը Փաշինյանի իշխանությանը մեղադրեց Հայաստանի դեմ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ պայմանավորված գործելու մեջ՝ հիմնավորելով նրա հրաժարականի հրատապ լինելը։ «Մեզ անընդհատ ասում են՝ ինչ ծրագիր ունեք։ Մեր ծրագիրը որպես հիմնական ուղղություն այս չարիքից ազատվելն ու վռնդելն է։ Ինչքա՞ն կտևի՝ դա մենք ենք որոշելու»,- իր ելույթում շեշտեց Բագրատ Սրբազանը: Ապա նա հայտնեց, որ հաջորդ հավաքը կկայանա հոկտեմբերի 6-ին՝ ժամը 18։00-ին, կրկին Հանրապետության հրապարակում:
«Գործընթաց» թերթ