ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԱԺ-Ն 3 ՏԱՐԻ ԽԱԲԵԼ Է ՊՊԾ-ԻՆ, ՎԵՐՋԸ՝ ՀԱՐՈՒՑԵԼ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄ
30.09.2024 14:03

     ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ  //    

ՁԱԽՈՂՈՒՄԸ ՊԱՐՏԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱԼԵՆՆ ԻՐ ԹԻՄՈՎ ԴԻՄԵԼ Է ԼԵԶՎԱԲԱՆ ԱՂԱՅԱՆԻ ՀԵՏՄԱՀՈՒ ՕԳՆՈՒԹՅԱՆԸ, ՉԻ ՓՐԿԵԼ

Հայաստանի օրենսդիր մարմնում հերթական աղմկահարույց միջադեպն է հարուցվել Կառավարության հետ նախորդ հարցուպատասխանի օրը՝ սեպտեմբերի 11-ին՝ հիմք տալով մեզ բացահայտել նախադեպը չունեցող ձախողում՝ հընթացս կրելով լրագրողների մասնագիտական օրինական գործունեության խոչընդոտում՝ քրեորեն պատժելի: 

Եվ այսպես, պարզվում է, օրենսդիր մարմնում Փաշինյանի իշխանությանն օթյակից, ամբիոնից և բոլոր այլ հարթակներից ծափահարող կադրերն, այդ թվում՝ ԱԺ Նախագահ Ալենն ու իր թիմը՝ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը, լրատվականի պետ Լաուրա Անտոնյանը, ԱԺ նախագահի օգնական Կարլենը և այլք, 21-րդ դարում խնդիր ունեն տառացի հասկանալու իրավական ակտերով սահմանված պարզագույն դրույթներ, այդ թվում՝ տարբերակելու պարանոցը հագուստից և ըստ այդմ՝ տարբերակելու ԱԺ ելումուտի անցաթղթերն, արդյո՞ք Կարգով պահանջվում է այցելուին տալ ժապավենով կախովի անցաթուղթ, թե՞՝ հագուստին ամրակցվող ֆորմատի…Այսպես 3 տարի շարունակ տապալել են 2021թ. ընդունված ԱԺԽ որոշումն, ըստ որի՝ պահանջվում էր լրագրողներին ԱԺ ելումուտի համար տրամադրել հագուստի վրա կրելիք բեյջեր, բայց դրա փոխարեն՝ տվել են նախկին ձևաչափի՝ ժապավենով, կախովի հավատարմագրեր՝ տեխնիկապես անհնար դարձնելով գործող կարգի տառացի կատարումը: Փաստացի, 3 տարի ԱԺ ելումուտը եղել է սխալ ֆորմատի լրագրողական բեյջերով...Երբ բացահայտել ենք իրենց ձախողումը և պահանջել շտկել սխալը, ԱԺ նախագահ Ալենն իր թիմով 5 օր շարունակ քչփորել են լեզվաբան Աղայանի բառարանը՝ փորձելով պարանոցի ու հագուստի նույնացման ինչ-որ եզրեր որոնել՝ պարտակելու իրենց 3 տարվա ձախողումը, չեն գտել, քանզի Աղայանը ոչ հետմահու, ոչ էլ կենդանության դեպքում չէր կարող փրկել նրանց՝ նոր հոմանիշ հորինելու, թե հագուստը նույնն է, ինչ պարանոցը: 

Այս փնթի ու անորակ գործելաոճն ԱԺ-ում քանիցս հանգեցրել է կարգից դուրս պահանջների, սադրանքի մեջ ներքաշելով ՊՊԾ-ին՝  սխալ ֆորմատի բեյջը սխալ  կրելու պահանջներով, ինչին հակադարձել ենք, բայց սեպտեմբերի 11-ին ԱԺ օթյակը հսկող ՊՊ ծառայող Գոռը հրահանգվել էր աննահանջ մնալու պեդանտ նախապայմանի մեջ՝ կանխատեսելի դարձնելով լրագրողի գործունեության ապօրինի խոչընդոտումը: Նա նշել է, թե բեյջը պարանոցից կրելու նախապայմանը լրատվական վարչությունից է գալիս, որի պետն, ի հակառակ հանրային ծառայողին արգելված քաղաքական չեզոքության խախտման, քանիցս ԱԺ օթյակից ծափերով աջակցել է ՔՊ-ին… 

Միջադեպից հետո, երբ «Գործընթաց» թերթը գրություններ ուղղեց ԱԺ և ՊՊԾ, բարձրաձայնելով բեյջերի սխալն ու պահանջելով ուղղել այն և պատժել լրագրողներիս դեմ խոչընդոտման համար, երկուստեք ստիպված եղան գրավոր հաստատել բեյջը հագուստին կրելու կարգի պահանջը, բայց իրավաչափ որակեցին իրենց քայլերը, դրանով իսկ՝ լրագրողին խոչընդոտելը: Այս առումով, պարզվեց, որ թե՛ ԱԺ-ում, թե՛ ՊՊԾ-ում խրախուսելի է սուտը, կեղծիքը, հատկապես, երբ դա պետք է պարտակելու համար խախտումներ: Դրանով հանդերձ 2-սն էլ շեշտել են իրենց արժանապատվությունը հարգելու դրույթն, այնինչ 3 տարի արհամարհել են իրենց իսկ ԱԺԽ որոշումն, այն թողնելով անկատար, ավելին՝ ԱԺ-ն ՊՊԾ-ին խաբել է, թե բեյջը պահանջեք կրել պարանոցից, ի հակառակ կարգի, որը պահանջում էր կրել հագուստի վրա...

Մեր համոզմամբ՝ լրագրողների ապօրինի խոչընդոտումը եղել է դիտավորյալ, որով ԱԺ-ն վրեժ է լուծել «Գործընթաց» անկախ թերթի քննադատական նյութերի, հատկապես՝ հուլիսի 11-ին ԱԺ-ում  մեր բացահայտած աննախադեպ ապօրինության համար: Նշենք, որ այդ օրվանից՝ հուլիսի 11-ից, ԱԺ-ում սկսված փոքրերի նկարչական ցուցահանդես վաճառքը կայացել էր՝ առանց վճարման կտրոնների, հաշվեհամարի /ինչը պարտադիր էր բարեգործական ակցիայի դեպքում/, իրացվել են նկարներ, որոնց արժեքը հայտարարված էր 7000-40000 դրամ: Գումարները գնացել են անհայտ անձանց գրպաններ /քանի որ չի եղել հաշվեհամար՝ որպես վերահսկելի միջոց/: Իրացված նկարները տեղում չեն փաստաթղթավորվել, ինչը պարտադիր էր ԱԺ շենքի պատերին փակցված պետգույք հանդիսացող այլ նկարներից տարբերելու համար:  Նիստերի դահլիճի միջանցքին հարող սրահից գնված նկարներն՝ առանց փաստաթղթավորման շենքից դուրս հանելը համազոր էր գողության…Ամենալուրջ խնդիրներից մեկը, սակայն, ԱԺ-ում պաշտոնական բլանկների օգտագործումն է սովետական ոճի ծայրից ծայր բանսարկության /կլյաուզայի/ տեքստերով, որոնցից մեկն՝ իբրև մեր գրության պատասխան, ստացել ենք ԱԺ-ից…Դրանից տպավորություն է, կարծես, ԽՍՀՄ-ը դեռ չի փլուզվել: Այն կազմել են իբրև հետահայաց «նախազգուշացում»՝ մեր գրությամբ խնդիրները բարձրաձայնելուց հետո: Դրանում սկզբունքորեն շրջանցել են իրավական հանրահայտ կանոններ…Կանխատեսելի էր, որ մեր գրավոր, 11 կետանոց անժխտելի առարկություններն՝ այդ իրավական ուժ չունեցող «նախազգուշացումը» չեղարկելու մասով, դժվար ընկալեին բեյջերն իրարից չտարբերող ԱԺ նախագահ Ալենն ու իր թիմը: Նրանք նաև գրավոր հաստատել են, որ մտադիր չեն շտկելու իրենց սխալը բեյջերի մասով: Սա ապացույց է ԱԺ կողմից 3 տարի թղթի վրա մնացած ԱԺԽ որոշման հանդեպ անլուրջ վերաբերմունքի և հիմք է կարգի տառացի կատարումը միտումնավոր տապալելու…

Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթի թիվ 370 համարում