ԻՐԱԴԱՐՁԱՅԻՆ //
Համալիրում կայացած հավաքից հետո ներկաներն ուխտի են գնացել Եռաբլուր
Մարզահամերգային համալիրում կայացած Սրբազան պայքարի Մեծ հավաքին որոշվել է նոր զարկ հաղորդել համաժողովրդական շարժմանը: «Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 18։30-ին, հավաքվում ենք Հանրապետության հրապարակում»,-նշել է Բագրատ Սրբազանը՝ հավելելով. «Մեր շարժումը հիմա սկսվում է այս դահլիճից, և այստեղ ներկա յուրաքանչյուր ոք կոչված է անկեղծնալու իր և Աստծո, մեր նահատակների և մեր պատմության առջև՝ որպես կրող այս պայքարի, որպես կազմակերպիչ, մարտիկ և քարոզիչ, որպես դեսպան և գալիքին անմնացորդ հավատացող։ Մայիսի 4-ից շարժվել ենք Երևան։ Այսօր այստեղ՝ այս վայրում հազարավորներով ենք սկսում և վերսկսում մեր կյանքի ընթացքը։ Մեր կյանքն ու տառապանքը մեզ պիտի մղեն ուրախությամբ գործելու, որովհետև կոչված ենք փոփոխության և ազատագրման։ Քննարկումների, վերլուծությունների, տարաբնույթ մեկնաբանությունների, հավակնությունների ժամանակը վաղուց սպառված է։ Եկել է ԲՌՈՒՆՑՔՎԵԼՈՒ և գործելու ժամանակը։ Այսպիսով, որոշ հանգամանքներ հաշվի առնելով՝ ի մասնավորի սեպտեմբերի 28-ին և 29-ին Սրբազան Մյուռոնօրհնության և Մայր տաճարի վերաօծման արարողությունները, մեր համակարգող խորհրդի և տարբեր մարդկանց հետ խորհրդակցաբար որոշել ենք, որ մեր ակտիվ պայքարի շրջանը վերսկսում ենք հոկտեմբերի 2-ին՝ ժամը 18։30-ին՝ հավաքվելով Հանրապետության հրապարակում»,- Մարզահամերգային համալիրում հայտարարել է Բագրատ Սրբազանը։
Այս հավաքից հետո ներկաները շարժվել են Եռաբլուր պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու ի հիշատակ հերոս-նահատակների:
Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթում