ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Մինչ ՀՀ Անկախության 33-ամյակը...
19.09.2024 17:10

     ՊԱՇՏՈՆԱԿԱՆ  //    

ՌԴ ՍԱՀՄԱՆԱՊԱՀՆԵՐԸ ՀՀ-ՈՒՄ ՎԵՐԱՏԵՂԱԿԱՅՎԵԼ ԵՆ ՆԱԽԿԻՆ ԽՍՀՄ ՍԱՀՄԱՆԻՆ

Օգոստոսի 1-ից <<Զվարթնոց>>-ում միայն ՀՀ սահմանապահ զորքերն են՝ ըստ ԱԱԾ հաղորդման: Երևանի նշյալ օդանավակայանից դուրս եկած ռուս սահմանապահները շարունակում են իրենց ներկայությունը Հայաստանում, ինչպես հայտարարել էր ՌԴ անվտանգության դաշնային ծառայության տնօրենի թեկնածու Ալեքսանդր Բորտնիկովը: <<Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված 1992 թվականի պայմանագրի համաձայն՝ ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության զինծառայողները պետական սահմանի պահպանություն իրականացնում են Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Իրան պետական սահմանի տեղամասերում>>՝ ըստ ՀՀ ԱԱԾ տարածած հաղորդման: Նրանք հայտնել են, որ օգոստոսի 1-ից <<Զվարթնոց>> օդանավակայանում ծառայություն իրականացնում են միայն Հայաստանի ԱԱԾ սահմանապահ զորքերը:

Առկա փաստերի վերլուծությունը <<Գործընթաց>>-ին հիմք է տալիս եզրահանգելու, որ ռուս սահմանապահները վերատեղակայվել են նախկին ԽՍՀՄ սահմաններում՝ դուրս գալով հայ-ադրբեջանական սահմանին տեղակայման վայրերից:

Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթում