ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Սեպտեմբերի 22-ին Համալիրում՝ մեծ հավաք
10.09.2024 19:39
ԻՐԱԴԱՐՁԱՅԻՆ //
«Այս պայքարը կոչված է սահմանադրական տապալված կարգը վերականգնելու». Բագրատ Սրբազան //
«Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում տեղի կունենա մեր շատ կարևոր հավաքը»,-հայտնել է Բագրատ Սրբազանը: Նա ընդգծել է, որ Սրբազան պայքարը կոչված է սահմանադրական կարգը վերականգնելու: Գործող վարչախումբն, ըստ նրա, թշնամու պես գրավել, զավթել է մեր պետությունն ու այդ զավթումն իրականացրել է սահմանադրական կարգի տապալումով։ Իր հերթին սահմանադրագետ Վարդան Պողոսյանը հաստատել է. «Այսօրվա իշխանությունները դավաճանական քայլեր են կատարել և՛ արցախահայության նկատմամբ, և՛ ցեղասպանության ճանաչման հետ կապված։ Այսօր մենք գործ ունենք մի իրականության հետ, երբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգի հիմունքները տապալված են»։ Նշենք, որ Սրբազան պայքարը նախատեսում է ակտիվացնել պայքարը սեպտեմբերի 23-ից. իսկ սեպտեմբերի 24-ին Սահմանադրական դատարանում կքննվի Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի մասին կանոնակարգի սահմանադրականության հարցը: Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթում