ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԱԼԻԵՎԻ ՊԵՍ, ՄԵՋԼԻՍՆ ԷԼ ԱՐՑԱԽՈՒՄ ԿԼԻՆԻ ՈՉ ԼԵԳԻՏԻՄ, ԵԽԽՎ-ԻՑ ԽՈՐՇԵԼ ԵՆ
31.08.2024 18:22

     ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ  //   

1991թ. անկախացած, իսկ 2020թ. տեռորիստական ագրեսիայով զավթված ԼՂ-ում բացառվելու է անգամ ՏԻՄ-ը, իշխանական շենքերի քանդումը վկա

Բաքուն խորշել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին (ԵԽԽՎ) հրավեր ուղարկել սեպտեմբերի 1-ին կայանալիք վաղաժամկետ, արտահերթ խորհրդարանական ընտրությունները դիտարկելու համար, քանզի ապօրինի զավթված Արցախը ներառել են իրենց ընտրական տիրույթի մեջ՝ ընդունելի համարելով ՌԴ-ի դիտարկումը, որը ՀՀ ներկայիս վարչախմբի հետ գործել է հօգուտ Ադրբեջանի: Ըստ երևույթին ՌԴ-ն վրեժ ուներ Հայաստանի ու Արցախի անկախության համար՝ մոռանալով, որ դրան նախորդել էին բուն Ադրբեջանի քաղաքներում հայ խաղաղ բնակիչների դեմ վայրագություններ, որոնք հետո շարունակություն ունեցան ԼՂ-ում՝ ստիպելով բնիկ ժողովրդին՝ հայերին, դիմել ինքնապաշտպանության, անկախության, հաղթանակի…

2020թ.-ից Ադրբեջանն ապօրինի զավթած ու հայաթափած Արցախում անցել է իշխանության սիմվոլ հանդիսացող շենք-շինությունների հիմնահատակ քանդմանը և նրա ղեկավարներին ապօրինի Բաքվի բանտերում պահելուն զուգընթաց՝ նախաձեռնել Մեջլիսի վաղաժամկետ, արտահերթ ընտրություն…Մինչդեռ իշխանական շենքերի քանդումն Արցախում առերևույթ ապացուցում է, որ Բաքուն ԼՂ-ում բացառելու է անգամ տեղական կառավարման օղակների առկայությունը, քանզի քանդում է նրանց հավանական նստավայրերը…

Հիշեցնենք, ԵԽԽՎ-ն այս տարվա հունվարի 24-ին Ադրբեջանին առնվազն 1 տարով հեռացրել է կազմակերպությունից՝ հիմք ընդունելով նրա խուսափումը Միջազգային դատական ատյանով որոշված՝ ԼՂ-ի ու Լաչինի միջանցքի վերաբերյալ բանաձևերից, որոնք շարունակում են ոչ միայն անտեսվել Ադրբեջանի կողմից, այլև անցել է շենք-հուշարձան-եկեղեցիների ոչնչացումների, փոխարենը մզկիթների 0-ից կառուցմանը, որոնք երբեք չեն եղել Արցախում, անգամ ԽՍՀՄ օրոք… 

Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթի թիվ 368 համարում

Հ. Գ. Արցախի Հանրապետությունն անկախացել էր 1991 թ.-ի սեպտեմբերի 2-ին՝ ընդունելով Անկախության հռչակագիրը՝ հաստատված բոլոր մակարդակների խորհուրդների պատգամավորների մասնակցությամբ ժողովրդական պատգամավորների ԼՂԻՄ մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանում: 1991-ի դեկտեմբեր 10-ին, ԽՍՀՄ պաշտոնական լուծարումից առաջ  Լեռնային Ղարաբաղում անցկացվել էր հանրաքվե, որի արդյունքում ազգաբնակչության ճնշող մեծամասնությունը, որ հայեր էին՝ 99,89 տոկոսը <<կողմ>> են քվեարկել Խորհրդային Ադրբեջանից անկախանալուն: 2020թ. տեռորիստական ռազմական ագրեսիայով Բաքուն՝ մի քանի դաշնակիցների հետ ապօրինի բռնազավթել է Արցախը, բնիկ ժողովրդի՝ հայերի էթնիկ զտում արել, օտար զինյալների անիշխանության գոտու վերածել Արցախը, ապօրինի բնակեցումներ է անում՝ փորձելով փոխել ժողովրդագրական պատկերը…

                                                              _____________________________________________________________________________________________________