ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ //
Հուլիսի 13-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել էր ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդին՝ կրկնելով այն թեզը, որն ուղղված է ՀՀ Սահմանադրության հիմքի՝ Անկախության հռչակագրի չեղարկմանը: Ըստ էության սա է խաղաղության պայմանագիր ստորագրելու Ալիևի առաջադրած գլխավոր նախապայմանը, որով ըստ նրա մտացածին դատողությունների՝ վերջ կդրվի Ադրբեջանի նկատմամբ ենթադրյալ տարածքային պահանջներին:
Ըստ հայ սահմանադրագետների՝ ՀՀ Անկախության հռչակագիրը, որի վրա հենված է ՀՀ Սահմանադրությունն անկախ փաստաթուղթ է և ենթակա չէ չեղարկման: Իրականում Ադրբեջանը նպատակ է հետապնդում վերջնարդյունքում հասնել ՀՀ անկախության չեղարկման, ինչից արագորեն կօգտվի ՌԴ-ն՝ համալրելու միութենական կազմը: Ինքնին Ալիևը խորշում է ՌԴ-ի հետ միութենական կազմ մտնելուց…
Ուշագրավ է, որ Բաքուն իրեն հռչակելով իբրև Արցախյան պատերազմի հաղթող, մինչ օրս պնդում է, թե պատերազմից հետո Հայաստանի տրամադրած ականապատ քարտեզների ճշգրտությունն ընդամենը 25 տոկոս է…Մի՞թե սա խոր կասկած չի հարուցում, թե ինչպե՞ս է Ադրբեջանը <<հաղթել>> պատերազմն առանց այդ քարտեզների: Որքանով հայտնի է, 1994թ. Արցախյան 1-ին պատերազմում մերոնց տարած հաղթանակից հետո հայկական կողմը 30 տարվա մեջ Ադրբեջանին չի առաջադրել նման նախապայման, առկա խնդիրն ինքնուրույն իր միջոցներով է հաղթահարել: Այս դեպքում քիչ է մնում <<հաղթողը>> <<պարտվողից>> ակնկալի գրավյալ տարածքներում ականազերծում, երբ էթնիկ հայ ժողովուրդն է զտվել բնօրրան Արցախից՝ կրելով մարդկային, գույքային և այլ անդառնալի կորուստներ…
Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթի թիվ 367 համարում