ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ //
ՕՐԱԿԱՐԳԻՑ ԴՈՒՐՍ Է ՄՂՎԵԼ ԴԵՊԻ ՆԱԽԻՋԵՎԱՆ ԵՐԹՈՒՂԻՆ
Դեպի Նախիջևան երթուղին Փաշինյանի կոպիտ սխալն էր՝ թույլ տրված 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված թղթով, որից այնքան էր Բաքուն ոգևորվել, որ արգելափակելով Բերձորի /Լաչինի/ միջանցքը՝ բնիկ հայ ժողովրդին էթնիկ զտման ենթարկեց՝ բռնազավթելով նրա բնօրրան հայրենիքը՝ Արցախը: Միջազգային դատարանի որոշումները՝ կապված Բերձորի միջանցքի արգելաբացման հետ, որոնց տևական ջանքերով հասել էր մեր երկրի միջազգային ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, շարունակում են ուժի մեջ լինել և Բաքուն պարտավոր է դրանք կատարել, ինչից խորշում է տևական ժամանակ՝ զավթած պահելով Արցախի ժողովրդի գույք-սեփականությունները, ոչնչացնելով կրոնամշակութային կոթողները…
Ի տարբերություն Լաչինի միջանցքի, որը Մինսկի խմբի 30 տարվա աշխատանքում ամրագրված է եղել, դեպի Նախիջևան երթուղին հորինվել է 2020թ. պատերազմի հրադադարի թղթում: ՌԴ-ն էլ դրան միջնորդել է՝ պայմանով, որ իր ուժերն են կանգնելու այդ ճանապարհին: Եվ Փաշինյանը ստորագրել է դրա ներքո: Իրավիճակը մանրամասնել էինք «Գործընթաց»-ի մի շարք վերլուծականներում՝ շեշտելով, որ այդ երթուղով հետաքրքրված Արևմուտքը փաստացի նպաստում է ՌԴ միութենական պլանի իրագործմանը…
Բացի այս, հաշվի առնելով, որ դեպի Նախիջևան երթուղին իր ակտուալությունը լիարժեք կորցրել էր այն պահից, երբ Բաքուն փակեց Բերձորի միջանցքը, կանխատեսելի էր, որ թեմայի զարգացումը 0 կապ ունի ռեգիոնալ երթուղիների ապաշրջափակման հետ, արհեստածին թեմա է, ավելի է բարդացնում խաղաղության օրակարգը…Դրան իրավամբ դեմ է նաև Իրանը, որն առանց այն էլ անվտանգային նորահայտ խնդիրներ է ստացել Արցախի բռնազավթումից ու այնտեղ իսրայելական ուժերի տեղակայումից հետո: Կանխատեսելի էր, որ դեպի Նախիջևան երթուղու թեման երկար չի ձգվի: Իհարկե, այժմ այն հետաձգվել է, բայց ռեգիոնալ խաղաղությունը կշահեր, եթե լիովին չեղարկվեր…
Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթի թիվ 368 համարում