ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՊԱՂԵՍՏԻՆԻ ՃԱՆԱՉՈՒՄԸ ՊԱՐՏԱԴՐՈՒՄ Է ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԱՌՆՎԱԶՆ ԼՂ ԻՆՔՆԱՎԱՐ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ԱՄՐԱԳՐՈՒՄ
20.08.2024 19:35

      ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ   //    

ՄԱԿ-ը խուսափում է Պաղեստինի ճանաչման ակտ ընդունել, քանզի այն չի կարող շրջանցել Արցախի ճանաչումը 

Արդյո՞ք Պաղեստինի ճանաչումը Թուրքիայի և Ադրբեջանի կողմից  տարածքային հավակնություն չէ Իսրայելի դեմ, որն անհեռատեսորեն օգնեց ցեղասպանագործներին զավթել Արցախը…Իրականում այն երկրները, որոնք Լեռնային Ղարաբաղը համարում են Ադրբեջանի մաս, հենվում են ԽՍՀՄ օրոք նրա կարգավիճակի վրա, որը սկզբունքորեն եղել է ինքնավար…Ինքնավար կարգավիճակը ԼՂ-ն ստացել է բնիկ ժողովրդի կրոնական, ազգային, մշակութային դարավոր առանձնահատկության շնորհիվ, որը ԽՍՀՄ բռնապետությունն անգամ ի վիճակի չի եղել շրջանցել…

Արցախը 30 տարի կայացավ՝ որպես ժողովրդավարական պետություն՝ ի տարբերություն Ադրբեջանի, որը հետադիմեց դեպի բռնատիրություն…ՀՀ ազգային շահն այսօր հրատապ պահանջում է ՄԱԿ-ում Պաղեստինի իրավազորության ընդլայնման  որոշմանը հղումով՝ պահանջել Արցախի հանդեպ համազոր որոշում, քանզի Պաղեստինից առաջ Արցախն է ցեղասպանվել, էթնիկ զտման ենթարկվել: Եթե Պաղեստինում դեռ քաղաքացիներ են մնացել, ապա Արցախում 2023թ. սեպտեմբերին Բաքվի գրոհից հետո ողջ բնիկ ժողովուրդը բռնի տեղահանվել է: Բացի այս, ի տարբերություն Պաղեստինի, ԼՂ-ն կոնֆլիկտի ծագման պահից ևեթ ունեցել է ինքնավար կարգավիճակ: Այս կարգավիճակը ոչ միայն ՄԱԿ-ը պարտավոր էր ընդլայներ՝ կանխելու Արցախի էթնիկ զտումն ու ցեղասպանությունը, այլև Պաղեստինից առաջ, ոչ թե հետո նման որոշում քննարկեր: 

Պաղեստինի հրատապ ճանաչումը Փաշինյանի վարչախմբի կողմից, այն դեպքում երբ չեն ճանաչել դրանից ավելի վաղ Արցախի անկախությունը, այլևս անխուսափելի է դարձնում Ադրբեջանի հետ կնքելիք խաղաղության պայմանագրում ԼՂ-ի համար առնվազն ինքնավար կարգավիճակի ամրագրումը: Ի դեպ, ՄԱԿ-ն անգամ խուսափում է Պաղեստինի ճանաչման ակտ ընդունել՝ գիտակցելով, որ այն չի կարող շրջանցել Արցախի ճանաչումը: Առավել ակնհայտ կդառնա Կոսովոյի, Պաղեստինի դեպքերում միջազգային իրավունքի կիրառման, իսկ ԼՂ-ի դեպքում դրանից խուսափելու և առերևույթ խտրական գործելու փաստը:

Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթի թիվ 365 համարում