ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԷՐԴՈՂԱՆԸ ԽՈՍՏՈՎԱՆԵԼ Է, ՈՐ ԶԱՎԹՎԱԾ ՂԱՐԱԲԱՂԸ ՆՈՒՅՆԱԿԱՆ Է ՄԻՋԱԶԳԱՅՆՈՐԵՆ ՃԱՆԱՉՎԱԾ ԻՍՐԱՅԵԼԻ ՀԵՏ
29.07.2024 16:16

     ՔԱՂԱՔԱԿԱՆ  //    

Նա սպառնացել է ներխուժել Իսրայել, որն էլ նրան խոստացել է Սադդամ Հուսեյնի ճակատագիրը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը Ռիզե քաղաքում կուսակցական ժողովում հայտարարել է, թե Թուրքիան կարող է ներխուժել Իսրայել, ինչպես ներխուժել է Ղարաբաղ, Լիբիա. «Նույնը կարող ենք նրանց նկատմամբ անել…Չկա որևէ պատճառ, թե ինչու մենք չենք կարող դա անել։ Մենք պետք է այնքան ուժեղ լինենք, որպեսզի կարողանանք այդ քայլերը ձեռնարկել»,– հավելել է Էրդողանը։

Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն, ավելի ուշ վերանվանված՝ Արցախի Հանրապետություն, հանդիսանալով հինավուրց հայկական բնօրրան, ԽՍՀՄ փլուզումից հետո գործող իրավական ակտերի համաձայն՝ լիովին օրինական կարգով անկախանալով, ազատագրական պայքարի գնով 1994թ. արժանիորեն վաստակած խաղաղությունը կարողացավ վայելել ավելի քան 30 տարի, որն ընդհատվեց 2020թ. Ադրբեջանի ու նրան աջակից Թուրքիայի, մի շարք այլ երկրների հետ համատեղ տեռորիստական ագրեսիայի հետևանքով: Արցախի Հանրապետությունը բռնազավթվեց, բնիկ ժողովուրդը՝ հայերն էթնիկ զտման ենթարկվեցին: Ներկայում Արցախը թուքաադրբեջանական տեռորիստ զինյալների կողմից օկուպացված է ու հայաթափված, իսկ նրա մի շարք ղեկավարներ գերեվարված՝ մինչ օրս ապօրինաբար պահվում են Բաքվի բանտերում:

Ի պատասխան՝ Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը, նրան համեմատելով Իրաքի նախկին ղեկավար Սադդամ Հուսեյնի հետ, նշել է. «Էրդողանը գնում է Սադդամ Հուսեյնի ճանապարհով և սպառնում է հարձակվել Իսրայելի վրա։ Պարզապես հիշեք, թե ինչ է տեղի ունեցել այնտեղ և ինչով ավարտվեց»:  Այս գրառմանը նա կցել է Էրդողանի և Հուսեյնի լուսանկարները։ Ինչպես հայտնի է, Ս. Հուսեյնի վարչակարգը տապալվել է 2003 թ.-ին ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի կողմից Իրաք ներխուժման հետևանքով, որից հետո իրաքյան դատարանը նրան մահապատժի է ենթարկել։

Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթում