ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԱԺ-ՈՒՄ ՓՈՔՐԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՎԱՃԱՌՔԸ՝ «ԳՐԴՈՆԻ» ՍԿԶԲՈՒՆՔՈՎ
23.07.2024 17:33

     ԱՆԴՐԱԴԱՐՁ  //   

ՇԵՆՔԻՑ ՆԿԱՐՆԵՐ ԿԱՐՈՂ ԵՆ ՀԱՆՎԵԼ ԱՆՓԱՍՏԱԹՈՒՂԹ՝ ԳՈՂՈՒԹՅԱՆ ՊԵՍ

Հայաստանի խորհրդարանում՝ ի դեմս ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և աշխատակազմի թողտվության, իբր դեռահասներին խրախուսելու պատրվակով հուլիսի 11-ից սկսվել և 1 ամիս շարունակվելու է «Ստեղծագործիր» խորագրով ցուցահանդես-վաճառք, որի իրավապայմանագրային հիմքերն անհայտ են ու անորոշ: Դրա մասին ոչ մի խոսք չկա բանավոր և պաշտոնական հաղորդումներում: Ներկայացվել են ՀՀ տարբեր մարզերից շուրջ 100 ստեղծագործողների աշխատանքներ, մեծամասամբ՝ նկարներ… Իրականում, սակայն, ցուցահանդես-վաճառքի պայմանները, որոնց «Գործընթաց»-ը տեղեկացավ հենց տեղում, համազոր են «գրդոնի» և խոր կասկած են հարուցում, թե հավաքված գումարներն՝ ըստ նկարի վաճառքի իրական գնի, կհասնեն շահառու փոքրիկներին: Դրա մասին են վկայում մի շարք փաստեր...Դիցուք, չկա հաշվեհամար, խորշել են դրանից, քանզի այն վերահսկելի կդարձներ հավաքված գումարը և դրա բաշխումն՝ ըստ հեղինակների…

Հակասական են նկարների գները. միջոցառման օրը փոքրերի հեռանալուց հետո «Գործընթաց»-ը գնի հարցում էր արել ԱԺ ներկայացուցչին, որը 3 նկարներ ընտրեց և տարավ թևի տակ դրած: Նա ասել էր, թե բոլոր նկարները 10000 դրամ արժեն, բայց ինքը չգիտի ինչպե՞ս է վճարումն արվում, չկա հաշվեհամար: Այլ անձանց ուրիշ գին էին ասել՝ 20000 դրամ: Ըստ «Palette Art Studio»-ի ներկայացուցիչ Գարիկ Հարությունյանից մեր ճշտման՝ առավել փոքրերի նկարները գնահատվել են 7000-10000 դրամ, ավագ  տարիքային խմբի դեռահասներինը՝ 20000 դրամ և ավել: ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հեղինե Խաչիկյանն էլ, որ մասնակցել էր վաճառքի բացմանն, անակնկալի եկավ մեր հարցից, թե ինչու՞ չկա հաշվեհամար բարեգործական ակցիայի համար, չէ՞ որ նաև այդ նկարները պետք է գնորդը դուրս տանի շենքից, ինչպե՞ս է ապացուցվելու չգողացված լինելը, նշեց, թե գյուղշուկայում ևս վճարման փաստաթուղթ չի տրվում՝ բացահայտելով, որ չի տարբերում գյուղմթերքը նկարներից…Հաշվեհամարից խորշելն ԱԺ-ում ստվերային, «ձախ» եկամուտների շանս է տալիս նրանց, ովքեր թույլ են տալիս նման քաոս: Դա առանց ԱԺ նախագահ Ալենի գիտության, որը ներկա էր միջոցառմանը և տեղյակ վաճառքից, չէր կարող լինել: Կան հիմքեր կարծելու, որ ԱԺ նախագահը կամ աշխատակազմի ղեկավարը կարող են իրենց կախյալ  ենթականերին ուղղորդել գնելու նկարը, դիցուք 40000-ով, իսկ փոքրիկին չհասնի անգամ 10000, քանզի նրանք կհրաժարվեն կրկնակի ծախս անել գումարը ստանալու համար հասնելու ԱԺ դռան տակ:

Առերևույթ ապօրինության գագաթնակետն այդ նկարների ձեռքբերումն է առանց փաստաթղթավորման: ԱԺ-ն իր միջանցքների պատերին այլ նկարներ ունի՝ որպես իր գույք…շենքի անցագրային կետի աշխատողը չի կարող կռահել, թե ո՞րն է շենքի նկարը, ո՞րը վաճառքինը, ուստի եթե պաշտոնական կառույցում որոշել են միջանցքը վաճառքի ցուցասրահ դարձնել, պարտադիր է նկարների կոդավորումն ու փաստաթղթավորումը, ինչը չկար: Պարտադիր է նաև դրան վաճառքի հավաստում հանդիսացող տերմինալի կամ բանկոմատի կտրոնի կցումը, հակառակ դեպքում շենքից դուրս հանվող նկարն անփաստաթուղթ դուրսբերելը համազոր է գողության… 

Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթի թիվ 366 համարում