ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
«ԱՐԵՎՄՏՅԱՆ ԱԴՐԲԵՋԱՆ» ՀՈՐԻՆՎԱԾ ԵԶՐՈՒՅԹՆ՝ ԱՆՎԻՃԵԼԻ ՓԱՍՏԵՐՈՎ
14.07.2024 16:28

     ԻՐԱԴԱՐՁԱՅԻՆ  //   

«Մեր երկրի վրա Ադրբեջան անունն են դնում։ Այս հարցով միջազգային դատարան կարող ենք դիմել». քարտեզագետ

Սույն թվականի հուլիսի 12-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ «Ադրբեջանի 2014թ․ ազգային ատլասի «պատմական» քարտեզների քննություն և «Արևմտյան Ադրբեջան» հորինված եզրույթը» երկլեզու գրքի շնորհանդեսը, որը հեղինակել է հայտնի աշխարհագրագետ, քարտեզագետ-քարտեզաբան Ռուբեն Գալչյանը։ 

Գրքի հեղինակ աշխարհագրագետ, քարտեզագետ-քարտեզաբան Ռուբեն Գալչյանը նշել է․ «Գիրքը փաստագրական է, և եթե իմ գործընկերները շարունակեն անել նման գործեր, ես շատ ուրախ կլինեմ»։  Գրքի առաջին մասը վերաբերում է Ադրբեջանում 2014թ․ ազգային ատլասում օտար քարտեզագետների կողմից կեղծված քարտեզների քննարկմանը։ «Ազգային ատլասում կեղծել են բնագիր քարտեզներ՝ հունահռոմեական, եվրոպական, բոլոր քարտեզներից հանել են Հայաստան անունը։ Գրքի մի մասը հատկացրել են Ադրբեջանը հնագույն քարտեզներում ներկայացնելուն, սակայն Ադրբեջանը որպես երկիր հնագույն քարտեզներում գոյություն չունի, այն եղել է Պարսկաստանի նահանգներից մեկը», - ասել է Ռուբեն Գալչյանը։ Գրքի մյուս մասը նվիրված է Հայաստանի Հանրապետության տարածքը որպես «Արևմտյան Ադրբեջան» ներկայացնող ադրբեջանական կեղծարարության բացահայտմանը։ «Մեր երկրի վրա Ադրբեջան անունն են դնում։ Այս հարցով միջազգային դատարան կարող ենք դիմել», - նշել է հեղինակը։ 

Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթում