ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԲՈՏԱՆԻԿԱՆ ՎՆԱՍ Է ՄԵՀՐԻԲԱՆԻ ԲՈՏԵՔՍԻՆ, ՊԱՇՏՊԱՆԻՉ ԱԿՆՈՑՈՎ ՇՐՋԱՅՑ ՓԱԿ ՍՐԱՀՈՒՄ
10.07.2024 19:17

     COP-29 գագաթնաժողով  //   

ԿԼԻՄԱՅԻ ՇՈՒՐՋ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԺՈՂՈՎՆ ԱՌԻԹ ԿԼԻՆԻ ՎԵՐԱԲԱՑԵԼՈՒ ԱՐՑԱԽԸ ՎՆԱՍԱԾ ՖՈՍՖՈՐԱՅԻՆ ՌՈՒՄԲԵՐԻ ԹԵՄԱՆ

Աշխարհի ամենափոշոտ և նավթահոտ  երկրներից Ադրբեջանում, որն Արցախի դեմ 2020թ. պատերազմում անպատիժ կիրառեց միջազգայնորեն արգելված ֆոսֆորային ռումբեր՝ վնասելով հազվագյուտ բուսատեսակներով հարուստ Արցախի մեծամասշտաբ անտառները, նոյեմբերին կհյուրընկալի բնապահպանական  ժողով, որին կմասնակցի նաև ՄԱԿ գլխավոր քարտուղարը: Այս ժողովն, անշուշտ, առիթ է ամենուր բարձրաձայնելու Բաքվի կողմից ֆոսֆորային ռումբերի կիրառմամբ Արցախը զավթելու և բնիկ ժողովրդին կեցության նվազագույն պայմաններից զրկելու, բնական էկոմիջավայրը բոլոր հնարավոր ձևերով անօգտագործելի դարձնելու փաստերը:

Մինչ այս, հունիսի 21-ին Իլհամ և Մեհրիբան Ալիևներն այցելել են Բաքվի բուսաբանության կամ բոտանիկայի ինստիտուտ և շրջայց կատարել: Տարածված տեսակադրերը փաստում են, որ Մեհրիբանը բոտանիկան այնքան <<վնասակար>> է համարել իր շինծու բոտեքսին, որ պաշտպանիչ ակնոցով է շրջել նորաբաց կառույցի փակ սրահներում: Ցուցադրական բոտանիկան այնպիսի մեկուսի միջավայրում է, որ քաղաքի գարշահոտը չզգացվի՝ աշնանային ժողովի այցելուներին հիմարացնելու համար…

Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթի թիվ 365 համարում