ԸՆՏՐԱԿԱՆ //
Հանրաքվեն կլինի 2027 թ.-ից ոչ շուտ, մինչ այդ կարող է փոխվել Ընտրական օրենսգիրքը
«Քանի որ հարցը տարբեր կողմերից շատ է քննարկվում (ու շահարկվում)՝ ասեմ. առաջիկա 2-3 տարում սահմանադրական հանրաքվե չի լինելու: Եվ դրան կան տարբեր պատճառներ: 1/ Սահմանադրական բարեփոխումները կարող են լինել բացառապես հանրային լայն ներգրավվածությամբ (հակառակ դեպքում հանրաքվեն կտապալվի): Հանրային ներգրավվածությունը ենթադրում է հանգիստ միջավայրում առնվազն մի տարի լայն ու նեղ հանրային քննարկումներով նախագծի ձևավորում, որ հանրությունն իրեն զգա նախագծի տերը: Սա է ճանապարհը, քանի որ առանց դրա 600-700 հազար մարդ դրան կողմ չի քվեարկի (իսկ հանրաքվե կեղծելու դարն անցել է): 2/ Սահմանադրական բարեփոխումների պրոցես, ըստ էության, չկա: Դեկտեմբերից առ այսօր սահմանադրության բովանդակության մասին որևէ քննարկում չի եղել ու չգիտեմ էլ, թե երբ կլինի»,- նշել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» /ԻՔՄ/ ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը և հայտնել. «Վարչապետի՝ այս տարվա մայիսին ստորագրված որոշմամբ սահմանադրական բարեփոխումների ժամանակացույցը երկարացվեց ու հանրաքվեն կլինի 2027 թվականից ոչ շուտ»: Ըստ նրա՝ նախքան ԱԺ ընտրությունները կայուն մեծամասնության սահմանադրական կարգավորումից ձերբազատվելու դրույթը կարող է փոխվել ԱԺ-ով: Հետո փոփոխություններ արվեն ընտրական օրենսգրքում:
Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթի թիվ 365 համարում