ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ //
ՔՊ-Ն ԻՐ ՆԻՍՏՈՎ ՄԵԿՈՒՍԱՑԵԼ ԷՐ ՀԱՆՔԱՎԱՆՈՒՄ՝ ՀՈՒՅՍ ՓԱՅՓԱՅԵԼՈՎ, ԹԵ ՇԱՐԺՈՒՄԸ ԿՄԱՐԻ
ԱԺ-ի հունիսի 12-ի տխրահռչակ նիստը ժողովրդի դեմ <<պատերազմով>>, 101 անձի արյամբ մի կերպ գլորած, իր հրաժարականի հանրային պահանջը նռնակներով խլեցրած Ն. Փաշինյանը՝ Երևանից մազապուրծ, տասնյակ կիլոմետրեր ու բլուրներ հեռու Հանքավան էր հասել, բոլոր հնարավոր մարդաշատ վայրերից <<մեկուսի>> ՔՊ-ի 4-րդ քաղաքական ժողովն անխոչընդոտ կայացնելու համար…Այստեղ ավելի դյուրին էր շարժումը մարելուց խոսելը, հույսեր փայփայելը, միմյանց մխիթարելը, կերուխումը հյուրանոցային համալիրում:
Փաշինյանն այնքան հոգնած է եղել, որ ինչպես կինը՝ Աննան է տեսանյութում հրապարակել, ինքնակամ էր փռվել գետնին: Մտորելու շատ հարցեր կան: Ինքնախաբկանքը մի կողմ, իշխանությունը տապալել է նռնակներով ժողովրդական շարժումը կասեցնելու փորձը, ինչն ակնհայտ էր այն փաստից, որ 101 անձի արյունահեղումից հետո անգամ ԱԺ-ին կից Բաղրամյան պողոտայում հավաքի մասնակիցների թիվն աճել էր: Սա հուշում է այն մասին, որ ուժի անհամաչափ գործադրումը սրում է իշխանության դեմ արմատական քայլերի պահանջը հանրության շրջանում: Մինչդեռ իրավիճակին չտիրապետողները խաբվում են <<շարժումը մարել է>> միամիտ գնահատականներով…
Առավել մանրամասն՝ <<Գործընթաց>> թերթի թիվ 364 համարում