ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԵՎՐՈՊԱՑԻՔ ՀԵԾԱՆԻՎՈՎ ՑՈՒՅՑ ԵՆ ՏԱԼԻՍ, ՈՐՔԱ՜Ն ՆԻՀԱՐ ԵՆ, ԻՍԿ ՓԱՇԻՆՅԱՆԸ, ԹԵ ՈՐՔԱ՜Ն Է ԳԻՐԱՑԵԼ 6 ՏԱՐՈՒՄ
25.06.2024 20:20

     ԱՐԿԱԾԱՅԻՆ    

Հեծանիվը Փաշինյանի դեպքում հակառակ էֆեկտն է ունենում

Այս 6 տարում ՀՀ պետբյուջեի հաշվին աշխարհով մեկ շրջագայումները Փաշինյանին չօգնեցին ճիշտ ընկալել եվրոպական մտածողությունը, համաձայն որի՝ պաշտոնյաների հեծանիվով գործի գնալը միջոց է ցույց տալու, որ շատակեր չեն, շատ են աշխատում, խնայող են բյուջեի հարցում, որ այն չեն մսխի անիմաստ, դրա հաշվին կտրուկ չեն ավելացնի անձնական քաշն ու ֆինանսական միջոցները՝ ի նշան կոռուպցիայից զերծ մնալու…

Մինչդեռ նրանց հեծանիվով կրկնօրինակած ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանը հեծանիվով գործի գնալն այլ կերպ է ընկալել, որ տարեցտարի պետք է ավելացնել քաշն այնքան, որ հեծանիվը ճռռա…շուռ կգա՝ հեծանվորդին ցույց տալով այն վերջակետը, որ այլևս նա գիրանալու տեղ չունի: Այս առումով վերջին շրջանում ակտիվացած Փաշինյանի հեծանվաերթերը, կարծես, հուշում են, որ նա հեծանիվը ստուգատեսի է դրել՝ որոշելու, թե որքա՞ն դեռ տեղ ունի գիրանալու…Այլ կերպ ասած, հեծանիվը Փաշինյանի դեպքում հակառակ էֆեկտն է ունենում, ավելին՝ նրա սելֆիներից կարելի է կարծել, թե փորձում է ,,հախից գալ,, հեծանիվի, որի անիվներն առանց այդ էլ մի կերպ են դիմանում խորովածից գիրացած նրա ճարպերին: 

Հարց է ծագում, թե ինչպե՞ս կարող էր այդքան ճարպ հավաքել խիտ ու լարված գրաֆիկ ունեցող վարչապետը, որը բազում անելիքներ ունի 2020թ. պատերազմից հետո հայրենիքի կրած դառը կորուստների վերականգնում ենթադրող աշխատանքներում: Դատարկ հեծանվաերթեր կազմակերպելը կամ դրանց ,,դիսպետչեր,, խաղալը ոչ այլ ինչ է, քան մանկամտություն: Հեծանվորդի սպորտային հագուստով, ինչն արգելված է Կառավարության շենք մուտքի համար, Փաշինյանը մտնում է անգամ կաբինետ՝ օրինակ ծառայելով կարգ ու օրենքի խախտման:

Առավել մանրամասն՝ <<Գործընթաց>> թերթի թիվ 364 համարում