ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԱԺ չկայացած նիստին հետամուտ՝ հավաքներ կլինեն մինչ հասնեն հրաժարականին
19.06.2024 16:20

       ՔԱՂԱՔԱԿԱՆ  //    

ՔՊ-ի վախն իմփիչմենտի նիստից և փորձը տապալելու սահմանադրական կարգը 

Հունիսի 17-ին, ժամը 18:30-ին օրենքի ուժով գումարվեց, բայց չկայացավ ԱԺ արտահերթ նիստը՝ օրակարգում <<Հայաստան>> և <<Պատիվ ունեմ>> խմբակցությունների նախագիծը կառավարության հրաժարականի եւ նոր կառավարության ձեւավորման ուղերձի մասին: Դրանում նշվում է, որ <<Հայաստանի ինքնիշխանությունն անմիջական սպառնալիքի տակ է: Գործող կառավարությունը ձախողել է ՀՀ պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը եւ սահմանների անձեռնմխելիությունը...Պահի հրամայականն է, որ պետության կառավարումը, քաղաքական համաձայնությամբ, խաղաղ եւ անցնցում կերպով ստանձնեն պրոֆեսիոնալ, հանրային հեղինակություն ունեցող փորձառու անձինք>>…Մինչեւ 4 ժամ անհրաժեշտ թվով պատգամավորներ չգրանցվեցին: Ժամը 22:30-ին ԱԺ նախագահը հայտարարեց, որ նիստերի իրավազորության ապահովման համար անհրաժեշտ թվով պատգամավորներ չեն գրանցվել: 

….Փաշինյանի հրաժարականը՝ որպես իր պաշտոնի կորուստ ընկալող <<փշալարից կախված>> ՔՊ վարչախումբն՝ ի դեմս ԱԺ-ում ՔՊ խմբակցության վախեցավ իմփիչմենտի արտահերթ նիստի գնալուց և իր դիրքորոշումը հայտնելուց: Նման իրավիճակում, ըստ Արծվիկ Մինասյանի, կշարունակեն հարցը պահել ԱԺ օրակարգում…Ըստ կարգի՝ չքննարկված հարցի հետաձգման դեպքում պետք է այն քննարկվի հերթական քառօրյայից առաջ հանձնաժողովում: Նախորդ անգամ հանձնաժողովի նիստը չէր կայացել, քանզի դրա ժամը համընկացրել էին վարչապետի հրաժարականի նախագծի զեկուցող Արծվիկ Մինասյանի՝ ԱԺ դահլիճում ելույթի հետ, որի թեման ոստկանության գվարդիան էր: Մինասյանի նշմամբ՝ հետամուտ են լինելու այս հարցին, իսկ Սրբազան շարժումը՝ շարունակական հանրահավաքներին և այլ  բողոքի գործողությունների՝ մինչ կհասնեն հրաժարականին:

Առավել մանրամասն՝ <<Գործընթաց>> թերթի թիվ 363 համարում