ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՎԱՐՉԱՊԵՏԻ «ԿԱՐԿՏԱԲԵՐ» ԱՅՑԻ ԿԱՆԳԱՌՆ՝ ԱՅՍ ԱՆԳԱՄ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ
19.06.2024 16:11

     ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ //   

ԻՐ ԿԵՑԱՎԱՅՐԻ ԱՅԳԵՊԱՆԻՆ ԱՎԵԼԻ ԲԾԱԽՆԴԻՐ Է ԸՆՏՐԵԼ, ՔԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻՆ

…Ի պատասխան ԶԼՄ-ների՝ Փաշինյանը չի բացառել, որ հաջորդիվ «սահմանազատում» արվի Սյունիքի մարզում, որից դեպի Նախիջևան Ալիևի երազանքին դեմ է Իրանը...Պետական շահը գոնե պահանջում էր Տավուշից արված հողհանձնումներից ու բարձրացած աղմուկից հետո, գոնե պահանջել թշնամուց զորքերի հետ քաշում Գեղարքունիքի և Վայոց ձորի՝ զավթված ՀՀ ինքնիշխան տարածքներից: 

Հայկական սուրբ հողը, երկինքն ու երկիրն են անգամ վերջին շրջանում «մերժում» Փաշինյանի այցերը մարզեր: Լոռվա ու Տավուշի մարզերում հեղեղված աղետից հետո, որի հետևանքները դեռ չեն հաղթահարվել, այս անգամ Փաշինյանի այցելած Սյունիքի մարզում է կարկտաբեր աղետ տեղացել՝ ամբողջությամբ վնասելով Քարահունջի, Որոտանի, Շուռնուխի բնակավայրերի այգիներն ու դաշտերը…Վնասները հաշվելու փոխարեն՝ Փաշինյանը, Կապանի Ճակատեն, Շիկահող գյուղերի բնակիչներին հայտնել է «սահմանազատման» հերթական գույժը, որն ըստ նրա՝ կլինի Տավուշին համանման…Վերջին օրերին Բաքվի կեղծ լուրերը հրադադարի խախտման շուրջ փաստում են, որ նման «սահմանազատումը» չի կարող տևական խաղաղություն ապահովել:

30 տարի թշնամին դողում էր Սյունիք մտնելու գաղափարից անգամ, մինչդեռ Փաշինյանն այդ ընթացքում խիստ անհանգիստ էր ու երևակայական վախի մթնոլորտ էր վերագրում մարզին, հատկապես՝ հակաքարոզն ուղղելով նախկին մարզպետ, Արցախյան 1-ին պատերազմի մասնակից, կամավորական գումարտակի հրամանատար Սուրիկ Խաչատրյանի դեմ: Նրա և իր այլ քաղաքական ընդդիմախոսների դեմ քաղաքական հետապնդումը Փաշինյանը կվարի մինչ թշնամու երազած պանթուրքական ճանապարհի բացումը և մի շարք տարածքների հանձնումը…Նշենք նաև, որ ի պատասխան Փաշինյանի ենթակա իրավապահների, Ֆրանսիայի դատարանը մերժել է Սուրիկ Խաչատրյանի արտահանձնումը…

Ներկայում Փաշինյանը ռազմավարական նշանակության այս մարզի մարզպետ է կարգել իր մարզային շրջայցերի ընթացքում հանդիպած ու իրեն հաճոյացած զբոսավար գիդի, որն Ադրբեջանի Սումգայիթ քաղաքից  Հայաստանի Գեղարքունիքի մարզ տեղափոխված ընտանիքից է, չուներ պետական կառավարչական գիտելիքներ, համապատասխան կրթություն, փորձ: Նշանակման պահին էլ անհայտ էր, թե ի՞նչ է արել Ռոբերտ Ղուկասյանը Սյունիքի մարզի համար կամ այն բուհի՝ Գորիսի պետհամալսարանի, որի կառավարման խորհրդի նախագահ է դառել այս տարվանից: Ի դեպ, դրանից հետո բուհը մեկուսի է դարձել՝ սահմանափակելով իր կրթական ծառայությունների պրոպագանդումը ԶԼՄ-ներով: Սա նաև բխում է լրագրողներից մարզպետ Ղուկասյանի խուսափողականությունից…Փաշինյանի նշանակած մարզպետն առերևույթ երկչոտ է դառնում կառավարության շենքի մոտ լրագրողներ տեսնելիս, քայլերն արագանում են, կարծես, գայլերի խումբ է իրեն հետապնդում: Իրականում պատճառներից մեկը, թերևս, կարող է լինել այն, որ 1 մլրդ դրամ ծախս է դուրսգրվել մասամբ թշնամուն հանձնված Շուռնուխում ընդամենը 12 տան կառուցման համար, 3 տարի է այն հանձնված չէ…Ի՞նչ երեսով է այս ամենից հետո Փաշինյանը Կապանի գյուղաբնակներին բացատրում «սահմանազատման» հետևանքները…

Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթի թիվ 363 համարում