ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՀՈՒՆԻՍԻ 12-Ի ՀՐԱՀԱՆԳԸ ՏՐՎԵԼ Է ԱԺ ՆԵՐՍԻՑ՝ Ի ԴԵՄՍ ԳԼԽԱՎՈՐ ՍՏԱԽՈՍԻ. ՍՐԲԱԶԱՆ
15.06.2024 22:27

     ՔԱՂԱՔԱԿԱՆ  //    

Ըստ իրավիճակի՝ փոխվել է շարժման մարտավարությունը, վերջնանպատակն անփոփոխ է՝ իշխանության հեռացում

Անդրադառնալով հունիսի 12-ին Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում ընդդեմ ժողովրդի ՆԳՆ զինյալների գրոհին՝ Սրբազան շարժման առաջնորդ Բագրատ Գալստանյանը նշել է. «Միայն շարժման ղեկավարների սթափության կոչերն ու գործողություններն էին, որ կանխեցին զոհերը։ Այն, ինչ տեսանք, դիտավորությունից ոչ մի բանով չէր տարբերվում։ Մենք համոզված ենք, որ ամբողջ հրահանգները տրվել են ԱԺ ներսից՝ գլխավորությամբ գլխավոր ստախոսի, որն արձանագրել է, թե ոստիկանությունը գործել է իրավաչափ կերպով»,- ասել է նա։ Սրբազանի խոսքով՝ ոստիկանությունը գործիք է դարձել իշխանությունների ձեռքում։

Ինչպես հայտարարել է Սրբազան շարժման առաջնորդը, փոխել են շարժման մարտավարությունը, իսկ վերջնանպատակն անփոփոխ է՝ իշխանության հեռացում: Պայքարի նոր ալիքին զուգահեռ ձերբակալվել է ՀՅԴ 13 անդամ՝ կապված հունիսի 12-ի հանրահավաքի հետ, մինչդեռ պետք է ձերբակալվեին ժողովրդի դեմ անկանոն նռնակներ նետած և 101 անձի արյուն թափած հանցագործները:

Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթում