ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
«ՊԱՏԵՐԱԶՄ ԺՈՂՈՎՐԴԻ ԴԵՄ». ԱՆԿԱՆՈՆ ՆԵՏՎԱԾ ՆՌՆԱԿՆԵՐՈՎ 101 ԱՆՁԻ ԱՐՅՈՒՆ Է ԹԱՓՎԵԼ
14.06.2024 12:31

     ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՆԵՐ  //   

Մինչ այս պահը հայտնի չէ որևէ ձերբակալված ոստիկանի մասին

Հունիսի 12-ին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի օրը Երևանի Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում ՆԳՆ կողմից զինյալ ուժերի ձեռամբ դեպի հավաքված բազմություն անկանոն նետված նռնակների հետևանքով թափվել է 101 մարդու արյուն, որոնց թվում եղել են նաև հավաքին չմասնակցած անցորդներ կամ հարակից Սիրահարների այգում զբոսնող այլ քաղաքացիներ:  Մինչ այս պահը հայտնի չէ որևէ ձերբակալված ոստիկանի մասին: 

Ըստ փորձագետների կարծիքների՝ հունիսի 12-ին տեղի ունեցած հավաքի ժամանակ ոստիկանությունը ցուցարարների դեմ․ նետել է մոտ 30 լուսաձայնային նռնակներ՝ «Զարյա 2» եւ «Զարյա 3»։ Վերջինս դասվում է արգելված միջոցների թվին: ՆԳՆ կողմից դրսևորած առերևույթ ապօրինությունը փաստվում է այն հանգամանքներով, որ նշված հատուկ միջոցների կիրառումից առաջ բացի այն, որ նախազգուշացումներ չեն հնչել, նաև չեն գործադրվել ավելի մեղմ միջոցներ, որոնց թվում են ջրցանները, միայն դրանց  անարդյունավետության ապացույցների դեպքում կարող էր ՆԳՆ դիմել ավելի խիստ միջոցների՝ բացառելով դրանցից այն միջոցները, որոնք կարող էին հարուցել նման զանգվածային վնասումներ: Բացի այդ, չի պահպանվել կարգը հատուկ միջոցների կիրառման, խեղաթյուրվել է դրանց գերնպատակը, այլ կերպ ասած նռնակներն արգելված էր նետել դեպի մարդկանց բազմություն, մինչդեռ ակնհայտ է դեպքի տեսանյութերից, որ դրանք գործի են դրվել՝ նետվելով ժողովրդի ուղղությամբ, ինչի հետևանքն են քաղաքացիների ստացած բեկորային վնասվածքները: Փորձագետները նշում են նաև, որ անթույլատրելի են նման քանակի նռնականետումները բողոքի ակցիաների ժամանակ, քանզի դրանք համազոր են դառնում պատերազմական գործողությունների, տվյալ դեպքում իշխանության կողմից ժողովրդի դեմ:

Հավելենք, որ ՆԳՆ կիրառած միջոցներից հետո, երբ ԱԺ-ում վաղաժամ ավարտեցին նիստը, Բաղրամյան պողոտայում հավաքված բազմության շարքերն ավելի ընդլայնվեցին՝ ի ցույց դնելով ՆԳՆ կիրառած միջոցների անիմաստությունը: Ապա բացվեց Դեմիրճյան փողոցը, հետո Բաղրամյանը, ուր առաջիկա հունիսի 17-ին նախանշված է հերթական հանրահավաքը:

Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթում