ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՎԱՂՆ ԱԺ-Ի ՄՈՏ ԿՀՆՉԻ ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՊԱՀԱՆՋԸ՝ ԹՇՆԱՄՈՒ ԶՈՐՔԻՆ ԱՊԱՎԻՆԱԾ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԵՌԱՑՈՒՄ
11.06.2024 18:40

      ՔԱՂԱՔԱԿԱՆ   //    

Փշալարից «կախված» վարչախումբը վախենում է անգամ հունիսի 17-ի իմփիչմենտի արտահերթ նիստի գնալուց

Վաղն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի նիստից առաջ Փաշինյանի մուտքն ԱԺ ապահովելու և նրան ժողովրդից պաշտպանելու համար Դեմիրճյան փողոցն արգելափակած ուժայինները փշալարեր են տեղադրել ԱԺ-ի շուրջ: Այսկերպ արգելափակվել է Ազգային ժողով կոչվող կառույց ժողովրդի մուտքը: Փշալարից «կախված» վարչախումբը վախենում է անգամ հունիսի 17-ի իմփիչմենտի արտահերթ նիստի գնալուց:

Ազգային ժողովի մոտ՝ Բաղրամյանում վաղը ժամը 15:00-ին Բագրատ Սրբազանը բոլորին հրավիրել է հավաքի. «Շարժումն իշխանափոխությունից ավելին է: Շարժումն արժեքի, քաղաքակրթական մտքի, ապրումների փոփոխություն է: Էդ հիմքը չունեցար, մնացածը դատարկ է…Սրանք որ եկել են իշխանության, ի՞նչ հիմքով են եկել, արժեքային ոչ մի հիմք չունեն, դրա համար ենք էս վիճակում գտնվում: Վաղը՝ ժամը 15:00-ին բոլորին հրավիրում եմ ներկա գտնվել այստեղ: Կարևոր է, որպեսզի առաջիկա գործընթացները կարողանանք հասցնել իրենց տրամաբանական եզրահանգմանը»,- ասել է նա Բաղրամյանում:

Նշենք, որ խորհրդարանի «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները միջնորդություն են ներկայացրել Ազգային ժողովի խորհրդին՝ արտահերթ նիստ գումարելու պահանջով՝ կառավարության հրաժարականի եւ նոր կառավարության ձեւավորման օրակարգով։ Միջնորդության մեջ, մասնավորապես, նշվում է, որ «Հայաստանի ինքնիշխանությունն անմիջական սպառնալիքի տակ է։ Գործող կառավարությունը ձախողել է ՀՀ պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը եւ սահմանների անձեռնմխելիությունը...Պահի հրամայականն է, որ պետության կառավարումը, քաղաքական համաձայնությամբ, խաղաղ եւ անցնցում կերպով ստանձնեն պրոֆեսիոնալ, հանրային հեղինակություն ունեցող փորձառու անձինք»։

Ընդդիմության այս միջնորդությունը հիմնականում ՔՊ-ականներից բաղկացած ԱԺ խորհրդի կողմից մերժվելուց հետո, ըստ «ԱԺ կանոնակարգ» օրենքի, նախատեսում է 5-րդ աշխատանքային օրն, այսինքն՝ հունիսի 17-ին, ժամը 18։30-ին օրենքի ուժով ԱԺ արտահերթ նիստի գումարում, որի ժամանակ իշխանությունը պետք է քննարկի ընդդիմության նախագիծը: Փաշինյանի հրաժարականը՝ որպես իրենց պաշտոնի կորուստ ընկալող ՔՊ խմբակցության պատգամավորները որոշել և արդեն հայտարարել են, որ չեն ներկայանա այդ նիստին՝ տապալելու համար համաժողովրդական օրինական պահանջը։ Այսկերպ նրանք տապալում են նաև անցնցում, խաղաղ իշխանափոխության հանրային օրինական պահանջը:

Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթում