ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԺՈՂՈՎՐԴԻՑ ԽՈՐՇՈՂ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՈՒՅՍԸ ՔՈՉՎՈՐ ԹՈՒՐՔԻ ԶՈՐՔՆ Է ՄՆԱՑԵԼ
05.06.2024 12:13

     ՔԱՂԱՔԱԿԱՆ  //  

Թուրքիայում և Ադրբեջանում Ա. Միրզոյանի համար ապահով կլիներ՝ որպես նշաձող իջեցնող, գիշերային ակումբի երբեմնի հաճախորդ  

Բացահայտ խորշելով ԱԳՆ շենքի մոտ բազմահազարանոց ժողովրդական հավաքից, որոնք պատասխաններ էին պահանջում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանից, վերջինս ԱԺ է գնացել սադրիչ բառամթերքի այնպիսի պաշարով, որից ակնհայտ է, որ հույսը մնացել է քոչվոր թուրքաադրբեջանական զինախումբը, որով «սպառնացել է» ձերբակալել ընդդիմության պատգամավորի: «Էլի կշփվենք, եթե թnւրքական էլիտար զորքեր չբերենք Ձեզ ձերբակալելու»-այսպես է դիմել Արարատ Միրզոյանն ԱԺ-ում ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանին՝ անկարող լինելով պատասխանել նրա կողմից բարձրացված՝ Արցախի ժողովրդի ճակատագրին վերաբերվող մի շարք հարցերի:

Ինչպես կանխատեսելի էր, գիշերային ակումբի երբեմնի հաճախորդ Ա. Միրզոյանը խոսել է նշաձող իջեցնելուց, իրեն հանրային վայրերում դավաճան, թրքաբարո, թուրք, պիղծ անվանելուց, հասել ինքնախոստովանանքի, որ անկարող է անգամ սովետական շրջանի ինքնավարություն պահանջել Լեռնային Ղարաբաղի համար: 

Հարց է ծագում, ի՞նչ է այս ամենից հետո անում Միրզոյանը Հայաստանում, թերևս, նրա համար Թուրքիայում կամ Ադրբեջանում ապահով կլիներ՝ որպես թե՛ նշաձող իջեցնող, թե՛ գիշերային ակումբի երբեմնի հաճախորդ, հատկապես, որ Թուրքիայում և Ադրբեջանում գիշերային ակումբների պակաս չկա: Ի դեպ, թշնամական զորքեր էլ կարիք չէր լինի Հայաստան ներմուծել, հենց այնտեղ էլ իրեն կպաշտպանեին:

Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթում