ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Ա՜Յ ՔԵԶ ԶՈՒԳԱԴԻՊՈՒԹՅՈՒՆ
04.06.2024 14:33

     ԱՆԴՐԱԴԱՐՁ   

Փնտրում էինք ՔՊ-ական Մարիայի նկարը, գտանք Ֆաբրիկ Լուչինիի նկարը՝ «Կուզիկը» հայտնի կոմեդիայից

ԱԺ-ում մի նախագծի շուրջ քննարկմանը մասնակցել էր նաև ՔՊ-ական պատգամավոր Մարիա Կարապետյանը: Թեմայի շուրջ հրապարակման համար փնտրեցինք նրա լուսանկարը համացանցից: Վայրկենապես նրա մի քանի նկարների կողքին հայտնվեցին նրան արտաքուստ համանման Ֆաբրիկ Լուչինիի նկարները՝ հայտնի «Կուզիկը» ֆրանսիական կոմեդիայից: Արտաքին տվյալների այնպիսի զուգադիպություն էր, որ հետաքրքրության համար փորձեցինք հակառակ որոնումը, և դարձյալ նույն արդյունքը. Ֆաբրիկ Լուչինիի նկարների շարքում համացանցը բերեց պատգամավոր Մարիա Կարապետյանի նկարները: Կասկածել զուգադիպությանն այլևս անիմաստ էր: Մտածեցինք, ահա թե ինչու՞ է փաշինյանական թիմը հաճախ դիմում համացանցին, քանի որ այն իրենց ավելի լավ է ճանաչում, այդ թվում՝ արտաքին մանրամասներով, քան հանրային վայրերում կճանաչեն:

Անդրադառնալով ընդդիմության նախագծին, համառոտ նշենք, որ այն ընդգծում էր, որ Ալիևի հետ սահմանազատումը չի կարող արվել 1991թ. սահմաններով, քանի որ այդ ժամանակ Բաքուն չի եղել Ալմա-Աթայի պայմանագրի կողմ, այն 1993թ.-ին է միացել այդ պայմանագրին: ՔՊ-ն, սակայն, պնդեց, որ 1991թ. են հիմք ընդունելու և կատեգորիկ մերժեց ներկայացված նախագիծը: 

Առավել մանրամասն «Գործընթաց» թերթի 29.04.2024թ. թիվ 360 համարում