ՔԱՂԱՔԱԿԱՆ //
Մեծագույն անպատվություն է, որ նրանք Բաքվից ու Թուրքիայից ծափեր են ստանում, պատրաստ են նրանց աջակցել՝ անգամ զորք ուղարկելու Հայաստան
Արցախի դեմ հակաքարոզով հայտնի Էկոնոմիկայի նախարար Պապոյանին օրերս Հանրապետության հրապարակում քաղաքացիները հերթական անգամ դիմավորեցին «թուրք» վանկարկումներով՝ վերահաստատելով, որ շարունակելու են վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նրա կնոջը՝ Աննային, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին և նրանց այլ հետևորդներին հանրային մարդաշատ վայրերում ուղեկցել «թուրք» վանկարկումներով, քանզի նրանք ամոթալիորեն այնքան են հեռացել 2018-2020թթ. հրապարակավ հայտնած դիրքորոշումներից, որ նրանց հիմա շատերը չեն դիտում՝ իբրև հայ: Նրանց բացահայտ ողջունում են թուրքեր ու ադրբեջանցիներ արտերկրից, և դրան չի հակադարձում Փաշինյանը, հետևապես Ալենն ու այլ ՔՊ-ականներ ևս կաշկանդված են հակադարձելու իրենց ԱՄՆ-ից ողջունող թուրքաադրբեջանական ակցիաների մասնակիցներին:
Ինչպես հայտնում է թուրքագետ Վարուժան Գեղամյանը՝ մեջբերելով Ադրբեջանում Թուրքիայի նախկին դեսպան Հուլուսի Քըլըչի վերջին ելույթը, նա շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, իսկ թուրք լրագրող Նևզաթ Չիչեքն, անհանգստանալով Փաշինյանի համար, նշել է, թե նրան պետք է պաշտպանեն Թուրքիայի հատուկ նշանակության ուժերը (Թուրքիայի զինված ուժերի ստորաբաժանումը): Մեծագույն անպատվություն է, որ Ադրբեջանում ևս առաջարկում են Փաշինյանին աջակցելու համար զորքեր ուղարկել Հայաստան:
Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթի թիվ 362 համարում