ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԺՈՂՈՎՐԴԻ ՍՐԲԱԶԱՆ ՊԱՅՔԱՐԸ ՁԱԽՈՂԵԼ Է ՓԱՇԻՆՅԱՆԻ ՆԱԽԱՆՇՎԱԾ ԺԱՄԻ ԱՅՑԸ ՍԱՐԴԱՐԱՊԱՏ
29.05.2024 14:45

     ԻՐԱԴԱՐՁԱՅԻՆ   //    

Հանրապետության տոնից առաջ հայտարարվել էր վարչապետի նոր թեկնածուի անունը

Հանրապետության տոնից առաջ՝ մայիսի 26-ին կայացած Սրբազան շարժման բազմահազարանոց հանրահավաքին հայտարարվել է խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի կողմից համընդհանուր ընդունելի վարչապետի նոր թեկնածուի անունը, որն է՝ Բագրատ Սրբազանը, որի հայտի համաձայն՝ Մայր Աթոռը սառեցրել է նրա եկեղեցական  ու վարչական ծառայությունը, նա շարունակում է մնալ Արքեպիսկոպոս: Նրա գլխավորությամբ Հանրապետության տոնի օրը ժողովուրդը շարժվել է Սարդարապատ: Հանրապետության տոնը մեկնարկել է նրա և իր ուղեկից-հետևորդների կողմից հուշահամալիրում ծաղկեդրմամբ:

Խուսափելով ժողովրդի հետ հանդիպումից՝ ՀՀ ներկայիս վարչապետ Փաշինյանը, որի այցն ըստ հրապարակված ապացույցների պետք է կայանար մայիսի 28-ի առավոտյան ժամը 9:00-ին, ձախողվել է: Նա Սարդարապատ է գնացել ժամը 15:00-ին, ժողովրդի հեռանալուց հետո: Նրա ենթակա ուժայինները կոպտորեն խոչընդոտել են Վեհափառի և նրան ուղեկից այլ հոգևորականների այցը Սարդարապատ, ինչը դատապարտել են բազմաթիվ տեղական ու արտերկրյա կառույցներ:

Առավել մանրամասն՝ <<Գործընթաց>> թերթում