ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՔԱՆԻ ՈՐ ԻՐԱԿԱՆ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆՆ Է ԱՌԱՋՆՈՐԴՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԻՆ, ՔՊ-ԱԿԱՆՆԵՐԻ PR-Ը ՁԱԽՈՂՎՈՒՄ Է
21.05.2024 13:25

     ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ  //   

ՀԻՄԱ  ՔՊ-ԱԿԱՆՆԵՐԸ ՄՈՐՈՒՔՈՎ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆԻ ԿԵՂԾ «ՊԱՏՃԵՆԻ» ԵՆ ՆՄԱՆ

Թե ինչու՞ են վերջին շրջանում հատկապես մորուքավոր ՔՊ-ականները կամ նրանց աջակիցները ջղաձգվել, այդ թվում՝ Արման Բաբաջանյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, Անդրանիկ Քոչարյանը, զարմանալի չէ, քանի որ նրանց անհանգստացրել է ժողովրդին առաջնորդելու ելած իրական, ծանրակշիռ հոգևորականների կազմը՝ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազան, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան և այլք, որոնք նաև գրագետ հումորի շնորհիվ կարողանում են հընթացս թեթևացնել իշխանության ապօրինություններով ժամանակ առ ժամանակ ծանրացող մթնոլորտը:
Եթե նկատենք, Փաշինյանի թիմակիցները՝ սկսած իրենից մինչև ԱԳ նախարար Միրզոյան, աջակից քաղաքական գործիչներ, ինչպես օրինակ Արման Բաբաջանյան, որի տան վրա, ասում են, ԱՄՆ դրոշ է ծածանվում, քաղաքական դաշտ են մտել հոգևոր ոլորտից «պատճենված» մորուքներով՝ իբր լրջախոհության քող ստեղծելու և այդ կերպարով հանրությանը ներկայանալու համար: Հիմա ժողովրդին առաջնորդելու ելած իրական հոգևորականների կողքին իրենք հոգևորականի կեղծ «պատճեններ» են երևում, ինչը ձախողում է իրենց ողջ PR-ը, կերպարը, որը ստեղծել էին 2018թ.-ին: Ակնհայտ է, որ Փաշինյանը ևս իր մորուքը նմանակել է հոգևորականներից, ժամանակ առ ժամանակ էլ Աստվածաշնչից կամայական մեջբերումներ է անում՝ ինքնագլուխ մեկնաբանությամբ, ինչը ոչ միանշանակ ընկալումների, հաճախ աղմկահարույց հրապարակումների է արժանանում:
Նշենք, որ վերջերս ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն, անդրադառնալով Սրբազան շարժմանն աջակցող դիվանագիտական խորհրդին, նշեց, թե լուրջ չի վերաբերվում: Իրականում Միրզոյանն անգամ պետական բարձր պաշտոնին լուրջ չի վերաբերվում, հակառակ դեպքում տարիներ առաջ իբրև ԱԺ նախագահ չէր այցելի գիշերային ակումբ, այն էլ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հարսանիքի կերուխումից հետո, ավելին՝ դիտողություն չէր ստանա գիշերային ակումբի տիրոջ կողմից:
Արման Բաբաջանյանի վերջին օրերի ակտիվացմանը դիպուկ անդրադարձել է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը. «Իր ցեխարձակումներում Ա. Բաբաջանյանը որևէ խտիր չի դնում միջոցների միջև, հաճախ ապերախտությամբ մոռացության տալով Եկեղեցու ավանդն իր կյանքում՝ խեղաթյուրում է անգամ սեփական անցյալը: Մի բանում նա ճիշտ է՝ իրեն շատ լավ, համակողմանիորեն ճանաչում են Եկեղեցում շատերը, անցյալը հայտնի է: Ձախողվելով հոգևոր ասպարեզում՝ վերջինս այժմ էլ փորձում է իր տեղն ամեն գնով հարթել քաղաքական դաշտում: Սակայն արդյո՞ք հաճոյախոսությունն ու ամբարտավանությունը, կեղծելն ու զրպարտելը քաղաքական գործչի որակներ են: Հատկապես իր դեպքում պարկեշտությունն ու բարեկրթությունը խիստ անհրաժեշտ են»,- գրել է նա:
Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթի թիվ 361 համարում