ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՍԱ ԴԵՌ ՆԱԽԱՍԿԻԶԲՆ Է. ՄԵԾ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻՑ ՀԵՏՈ ՎԱՂԸ Ժ. 8.00-ԻՑ ԲՈՂՈՔԻ ԽԱՂԱՂ ԱԿՑԻԱՆԵՐ
12.05.2024 22:19

     ՀԱՅ, ՀԱՅԱՍՏԱՆ, ՀԱՅՐԵՆԻՔ ՈՒ ԱՍՏՎԱԾ  //    

ԸՆԴԴԵՄ ՍՏԻ ՈՒ ԱՊՕՐԻՆԻ ՀՈՂՀԱՆՁՆՈՒՄՆԵՐԻ, ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՀԱՆՋՆ Է՝ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԵՌԱՑՈՒՄ, ԹՐՔԱՄԵՏ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ 

«Այս պահին փակ է Բագրատաշենի ճանապարհը» - այս մասին քիչ առաջ հայտնեց Բագրատ Սրբազանը, որն առաջնորդում էր այսօրվա հերթական բազմամարդ հանրահավաքը: Նշենք, որ Հանրապետության հարապարակը լեփ լեցուն էր: Հարթակում էին նաև երեկ անհնազանդության ակցիաներին մասնակցած ու բերման ենթարկված քաղաքացիները: Հանրահավաքին մասնակից էին նաև հերոս նահատակների հարազատները: Նշենք, որ նախորդ հանրահավաքում ժողովուրդը պահանջ էր դրել՝ Փաշինյանի հեռացման և նոր անցումային կառավարության ձևավորման:

Այսօր ևս Հրապարակի հարթակից ոգեշնչող էր Սրբազանի ելույթը, որին ժողովուրդը ժամանակ առ ժամանակ արձագանքում էր աջակից ողջույններով, ծափերով: Բագրատ Սրբազանը կոչ արեց համբերության և շեշտեց, որ գնում են դեպի նախանշած նպատակներ. «Նա պետք է հեռանա խաղաղ ու անցնցում, սահմանազատման գործընթացը պետք է դադարեցվի… վարչապետի թեկնածուն չի կարող լինել որևէ կուսակցության կամ խմբի անդամ, իսկ անցումային կառավարությունը պետք է լինի հաշտության կառավարություն, կառավարման համակարգ պետք է վերադառնան բոլոր փորձառուները: «Առաջիկա օրերին պետք է լուծենք պակասող 18 ձայների հարցը»,-նշեց նա: 

Ընդգծելով, որ սուտն այս կառավարության ղեկավարի մշտական գործիքն ու վարքագիծն է՝ Բագրատ Սրբազանը մերժելի համարեց ժողովրդին սևերի ու սպիտակների բաժանելը: Այս համատեքստում հավելեց.  «Ով կբաժանի արցախցի-հայաստանցի, նա ուրացող է»: Հանրահավաքի ամփոփմանը նա շեշտեց, որ պետք է Ոսկեպարով դեպի Արցախ վերադառնանք: Վերջում աղոթք հնչեցրեց առ Աստված:

Որոշվեց վաղն առավոտյան ժամը 8.00-ից տոտալ դասադուլներ, գործադուլներ իրականացնել և այլ խաղաղ անհնազանդության ակցիաներ՝ դրանով իսկ ո՛չ ասելով ստին, ապօրինի հողհանձնումներին: Հանրահավաքների մասին լրացուցիչ կիրազեկեն, իսկ ամեն օր ակցիաներից հետո օրը կամփոփեն Սուրբ Աննա եկեղեցու մոտ, որը գտնվում է Երևանի Կենտրոնում՝ Աբովյան և Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկին մոտ:

Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթում