ԻՐԱԴԱՐՁԱՅԻՆ //
Հանուն հայրենիքի շարժմանը միացել են աննախադեպ թվով քաղաքացիներ…իշխանությունը ցայտնոտի մեջ է
Հանուն հայրենիքի շարժմանը միացել են աննախադեպ թվով քաղաքացիներ, հերոս զինվորների մեծաթիվ ծնողներ, հասարակական, քաղաքական, հոգևոր դասի, արվեստի ու մշակույթի ոլորտի գործիչներ, կազմակերպություններ, ուսանողներ, բժիշկներ, փաստաբաններ և այլն:
Նշենք, որ Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ դեպի Երևան շարժվող քայլերթին սևանցիներն աղուհացով ու Արցախի դրոշով են դիմավորել: Շարժմանը միացել է նաև Դադիվանքի նախկին վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը, որն Արցախում գտնվող, քրիստոնյա աշխարհի թիվ 1 եկեղեցուց՝ Դադիվանքից խաղաղապահների հեռանալուց հետո տիրող վիճակի մասին նշել է, որ թուրք ազերիների ձեռագիրը հայտնի է, նրանք կքանդեն ամեն ինչ, հավելել է, որ չի ընդունում այս իշխանությանը և նրա ստորագրած պրոթուրքական փաստաթղթերը:
Այսօր էլ ի թիվս բազմաթիվ գործիչների՝ ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանն է միացել երթին: Ինչպես հայտնել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն՝ «Ունենք շատ լավ լուրեր։ Ընդգծելով, որ տարբեր կազմակերպություններից, տարբեր վայրերից նորանոր կոչեր են հնչեցվում աջակցության տեսքով, միանում են շարժմանը, բազմաթիվ զանգեր ենք ստանում: Սա դառնում է համազգային, սա դառնում է համահայկական։ Ամեն ինչ գնում է ճիշտ ձևով։ Շարժվում ենք առաջ, առջևում դեռ տասնյակ հազարավոր մարդիկ կմիանան մեզ»,- նշել է նա իր խոսքում։ Այսպիսով, Հաղթանակի օրը՝ Մայիսի 9-ին, ժամը 16:00-ին Հանրապետության հրապարակում համազգային հանրահավաք:
Հիշեցնենք, վաղը Հաղթանակի օրն է, որը հայերիս համար 1990-ականներին նշանավորվել էր կրկնակի հաղթանակով, սակայն ներկայիս իշխանությունը քայլ առ քայլ արժեզրկեց ձեռքբերումները: Հայկական կողմն ադրբեջանական ագրեսիայի դեմ ինքնապաշտպանական ազատամարտում 2 անգամ է հաղթել՝ 1994թ.-ին և 2016թ. ապրիլին, իսկ Ադրբեջանը 2020թ. արտաքին ուժերի խմբային, տեռորիստական աջակցությամբ իրեն համարել հաղթած: Մեր կրկնակի հաղթանակն անտեսելով, ներկայիս արտաքին ուժերը, որոնք ապահովել են ադրբեջանական արհեստական հաղթանակը, փորձում են <<խաղաղության>> թուղթ ստանալ՝ հօգուտ Ադրբեջանի: Նշենք, որ Ադրբեջանը կիրառել է ՆԱՏՕ-յական Թուրքիայի զինանոցը, մյուս կողմից ՌԴ նախագահի աջակցությամբ, ՀՀ վարչախմբի համախոհությամբ, որի քաղաքականությունը չի ընդունում ժողովրդի 97 տոկոսը, շռայլ հողհանձնումներ ստացել:
Առավել մանրամասն՝ <<Գործընթաց>> թերթում