ԻՐԱՎԱԿԱՆ //
ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ԱՋԱԿԻՑ ՎԱՆԿԱՐԿՈՒՄՆԵՐԸ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ԱՄՆ-ԻՑ
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի ակցիաների շրջանակում օրերս արտառոց փաստ է արձանագրվել. Վաշինգտոնում Հայ Երիտասարդաց Դաշնակցության ցույցի ժամանակ, որն ուղեկցվել է Արցախի դրոշի ծածանմամբ, հակընդդեմ հայերի ակցիա են իրականացրել թուրքերն իրենց կիսալուսին դրոշներով՝ իրենց աջակից զորակցությունը հայտնելով ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանին: Սա աննախադեպ արտառոց փաստ է, որ թուրքը ոգևորված բացականչի Հայաստանի վարչապետի ազգանունը: Վստահ ենք, Հայաստանում դատախազության, ԱԱԾ, ՔԿ և այլ իրավապահի կարգավիճակ ունեցող օղակների քար լռությունը նույնքան ոգևորիչ է Փաշինյանի պետական դավաճանությունը առերևույթ խրախուսող թուրքերի համար…
Հիշեցնենք, դեռ 2018թ., երբ հրապարակվել էին Փաշինյանի <<հեղափոխությանը>> փողով աջակցած սուբյեկտների ցանկերը, <<Գործընթաց>> թերթը վերլուծական բացահայտում էր հրապարակել այն ուշագրավ փաստի արձանագրմամբ, որ գումարների մեծ մասը հենց ԱՄՆ-ից էր ստացվել՝ անանուն փոխանցումներով: Վերոնշյալ արտառոց փաստն ավելի է հիմնավորում, որ դրանք կարող էին լինել հենց ԱՄՆ-ում գործող թուրք լոբբիստները, որոնք ձախողելով Հայ դատի դեմ պայքարում՝ ֆինանսավորել են Փաշինյանին…
Առավել մանրամասն՝ <<Գործընթաց>> թերթի թիվ 360 համարում