ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴ ԻՐ ՍԱԴՐԻՉ ԱՅՑՈՎ ԱՆՆԱՆ ԽԱՅՏԱՌԱԿՎԵՑ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՐՍԱՎԱՆՔԻ ՆԵՐՔՈ
25.04.2024 13:24

     ՀԱՅՈՑ  ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 109-ՐԴ ՏԱՐԵԼԻՑ    

«Նիկո՛լ, ցեղասպան»,  «Նիկո՛լ, դավաճան», «Թու՛րք, հողատու՛», «Առանց Նիկոլ Հայաստան», «Արցախը Հայաստան է» վանկարկումների ներքո Փաշինյանի կնոջ ծամածռվող հայացքը

Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի բարձունքում` Ցեղասպանության զոհերի հուշահամալիրում Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի սադրիչ այցն արժանացել է ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ հրապարակային հանրային պարսավանքի: Ժողովուրդը «Նիկո՛լ, ցեղասպան»,  «Նիկո՛լ, դավաճան», «Թու՛րք, հողատու՛», «Առանց Նիկոլ Հայաստան», «Արցախը Հայաստան է» վանկարկումներով իր ցասումն է արտահայտել շարունակական հողհանձնումների փաշինյանական դավաճանական աննահանջ գործելաոճի դեմ, ինչը ծանրագույն և անդառնալի վնաս է պատճառում Հայաստանի պետական ու ազգային շահերին: 

Նշենք, որ նախօրեին էլ <<պետական տեռորով>> վայրենաբարո հարձակում էր գործվել Տավուշում իրենց հողի համար պայքարող քաղաքացիների դեմ՝ զանգվածային ձերբակալություններով, ինչը փաստացի հարձակում է ժողովրդավարության դեմ: Ըստ էության, Փաշինյանն ուժով խլում է հողը սեփականատիրոջից՝ նվիրելու թշնամուն:

Այդ ամենից հետո նման սադրիչ այցը միտում ուներ բորբոքելու հանրային հույզերն այս անգամ արդեն Ցեղասպանության անմեղ նահատակների հուշահամալիրում: Հարգանքի տուրքը ոչ թե ձևական ծաղկադրում է ենթադրում, այլ իրական հարգանք այն արժեքներին, որոնց համար զոհվել է մի ողջ 1,5 մլն հայ: Ուստի կանխատեսելի էր, որ Աննայի այցը սադրանք կընկալվի և համընդհանուր հանրային ցասումն աննախադեպ արձագանք կունենա: Նշյալ կոչերի ներքո Աննա Հակոբյանի հայացքը մի քանի անգամ այլայլվել է, ծամածռվել: Համոզված ենք, նրա համար ևս կանխատեսելի էր կատարվելիքը, բայց իր հետ հուշահամալիր էր բերել նաև փոքր դստերը՝ Արփիին՝ ստիպելով, որ նա իր հետ համատեղ ունկնդիր և ականատես լինի հանրային պարսավանքին ու իրենց՝ Փաշինյանների խայտառակությանը:

Առավել մանրամասն՝ <<Գործընթաց>> թերթում