ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Սփյուռքն է թուրք դահիճների արդար դատաստանը լուծել
23.04.2024 19:00

     ՀԱՅՈՑ  ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 109-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ   

ԸՍՏ ԹՈՒՐՔԻԱՅԻ՝ ԻՐԵՆՑ ՎԱԽԸ ՈՉ ԹԵ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ Է, ԱՅԼ ՍՓՅՈՒՌՔԻՑ

Վարչապետ Փաշինյանի հետ Թուրքիայի իշխանությունների համախոհությունն այն մակարդակի է, որ այս տարվա փետրվարին Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշն իրեն թույլ էր տվել խոսել Հայաստանի անունից՝ չստանալով հակադարձում: Նա նշել էր, թե ՙՀայաստանի և Ադրբեջանի խնդիրը կապված է ոչ թե Հայաստանում ապրող հայերի, այլ Եվրոպայի և Ամերիկայի հայկական սփյուռքի հետ՚: Ակնհայտ է, որ Թալեաթի և այլ դահիճների դեմ արդար դատաստանը հանգիստ չի տալիս թուրք-ազերիներին: Ավելին, 2020թ. պատերազմից հետո զավթելով որևէ մզկիթ չունեցող հինավուրց հայկական Արցախը, որի շուրջ բանակցություններում 30 տարի չէին կարողացել հիմնավորել իրենց պնդումները, դիմել են բռնազավթման, և հիմա ըստ առկա փաստերի սահմանափակել են իրենց արտերկրյա շրջագայությունները:

Թե ո՞րն է Հայաստանի խնդիրը, ոչ թե թուրք պաշտոնյան պետք է իր քմահաճությամբ ձևակերպի, այլ մենք՝ հիմք ընդունելով Փաշինյանի ամոթալի ու դատապարտելի գործելակերպը…որ ի դեմս յուրային պատգամավորի՝ Անդրանիկ Քոչարյանի փորձում է զարգացնել թուրքական թեզ՝ նշելով, թե 1,5 մլն Ցեղասպանության նահատակ հայերի թիվը պետք է ճշտվի ըստ անուն-ազգանունների, այն դեպքում երբ դրա համար գործում է մի ողջ մասնագիտացված կառույց, որը ցանկացած պահի կհիմնավորի Անդրանիկ Քոչարյանին այդ թիվը, եթե նա չզլանա նախքան ԶԼՄ-ներին անհեթեթ մտքեր հայտնելը լրացնել իր չիմացության բացը: Մնում էր զոհերը կենդանանային, ԴՆԹ թեստ հանձնեին՝ հատուկ Անդրանիկ Քոչարյանի ու նրա վերադաս Փաշինյանի համար, քանզի նրանք ի տարբերություն Ցեղասպանությունը դատապարտած աշխարհի գերակշիռ մասի, հիվանդագին կասկածամտության են անցել՝ երկրի համար մի օգտակար գործ անելու փոխարեն:

Թուրքիան բացահայտ նշում է, թե չի վախենում Հայաստանից, քանզի այստեղ ունի ոչ թե 1, այլ մի քանի խոսնակներ, մի ողջ հանցախումբ, որն օգտագործում է վարչական լծակներ: Հավանաբար Թուրքիայում կարծում են, թե պաշտոնները հավերժ են, իսկ Փաշինյանը կարող է նույնացվել Հայաստանի հետ – սա մեծագույն մոլորություն է:

Առավել մանրամասն՝ <<Գործընթաց>> թերթի թիվ 358 համարում