ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ //
ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՎԱՔԸ ՓԱԿ ԴՌՆԵՐԻ ԱՌՋԵՎ
<<Միասին>> շարժման հերթական բողոքի ակցիան ապրիլի 10-ին ՀՀ ԱԺ կենտրոնական փակ դարպասի առջև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի անհաղթահարելի վախն է արտացոլում, որն օր օրի ավելի է ամրապնդվում աճող բողոքի ակցիաների պայմաններում: Ինչպես հավաքի ժամանակ նշեց <<Միասին>> շարժման համակարգողներից Հրանտ Բագրատյանը, առաջիկայում դիմելու են դատախազություն՝ քրեական գործ հարուցելու Փաշինյանի դեմ: Հընթացս շարունակելու են հանդիպումները ժողովրդի հետ: <<Վիճակը ծայրահեղ է, պատերազմի վտանգը 100-ապատիկ նվազելու է, երբ պարզ դառնա, որ էլ Նիկոլ չկա չկա էստեղ>>,-նշում է Բագրատյանը: …<<Միասին>> այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման համակարգող Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը հայտնեց՝ եղել են Ոսկեպարում, Նոյեմբերյանում, տեսել են ժողովրդի մարտական տրամադրությունները, մարդիկ պաշտպանելու են իրենց հողը. <<Մենք էլ նրանց հետ միասին պիտի լինենք: Դա ոչ միայն Նոյեմբերյանի, Ոսկեպարի կամ Կիրանցի ու Բաղանիսի խնդիրն է, այլ ամբողջ ՀՀ-ի>>:
<<Հիմա վստահաբար կարող ենք ասել՝ որևէ դեպքում պատերազմը շրջանցել չի լինի>>,- նշում է Խաչիկ Մանուկյանը՝ շարժման անդամ, արցախյան պատերազմի հերոս Վաչագան Մանուկյանի հայրը: <<Դատի՛ր ազգադավին>> - սա է իրենց կարգախոսներից մեկը: Մանուկյանը վստահ է՝ նրանք կանգնելու են արդարադատության առաջ…Բողոքի ակցիաները շարունակվելու են…Դրանք տարբեր շարժումներ են, նախաձեռնող խմբեր, քաղաքական ու հասարակական ուժեր:
Առավել մանրամասն՝ <<Գործընթաց>> թերթի ապրիլի 15-ի թիվ 358 համարում