ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԻՆՉՈՒ՞ Է ՄԵՐ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՂԹԱՆԱԿՆ ԱՆՏԵՍՎՈՒՄ, ԵԹԵ ՈՒԺՆ Է ՈՐՈՇԻՉ ԳՈՐԾՈՆ
02.04.2024 21:13

     ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ  //   

ԿՈՍՈՎՈՅԻ ՀԱՐՑՈՒՄ ՀՀ-Ն ՕԳՆԵՑ ՆԱՏՕ-ՅԻՆ, ԵՐԲ ԱՐՑԱԽԻՆ ԷՐ ՊԵՏՔ, ՄԻԱԿՈՂՄԱՆԻ ԶԻՆԵՑԻՆ ԶԱՎԹԻՉՆԵՐԻՆ

Հայկական կողմն ադրբեջանական ագրեսիայի դեմ ինքնապաշտպանական ազատամարտում 2 անգամ է հաղթել՝ 1994թ.-ին և 2016թ. ապրիլին, իսկ Ադրբեջանը 2020թ. արտաքին ուժերի խմբային, տեռորիստական աջակցությամբ իրեն համարել հաղթած: Մեր կրկնակի հաղթանակն անտեսելով, ներկայիս արտաքին ուժերը, որոնք <<ապահովել>> են ադրբեջանական արհեստական հաղթանակը, փորձում են <<խաղաղության>> թուղթ ստանալ՝ հօգուտ Ադրբեջանի:

Ուշագրավ է, որ մարտի 19-ին ՀՀ վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ընդլայնված կազմով հանդիպմանը. Նիկոլ Փաշինյանը և Յենս Ստոլտենբերգն իրենց հայտարարություններում ընդգծեցին Կոսովոյի հարցում հայ խաղաղապահների օգնությունը և նրանց թվաքանակի ավելացումն՝ ըստ անհրաժեշտության: Սա այն դեպքում, երբ ի տարբերություն ՀԱՊԿ-ի, որի անդամ է Հայաստանը, ՆԱՏՕ-յի դեպքում նրա անդամ չէ, և կարող էր չկրել նման պարտավորություն: …Ըստ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգի հիմա ժամանակն է Հայաստանի ու Ադրբեջանի  խաղաղության տարիների հակամարտությունից հետո: 

...Այսինքն, երբ 1994թ.-ին, 2016թ.-ին մենք էինք հաղթել, դա հաշիվ չէ, քանի որ հայերն էին հաղթել, իսկ 2020թ. երբ Ադրբեջանը երկրների խմբային հարձակմամբ, վարձկան ահաբեկիչներով կեղծ հաղթանակ նկարեց, էթնիկ զտման ու հայրենազրկման ենթարկելով Արցախի բնիկ հայ ժողովրդին ու մինչ օրս խուսափում է կատարել միջազգային դատարանի ակտերը, ըստ Ստոլտենբերգի <<խաղաղվելու>> պահն է ...Նշենք, որ Ադրբեջանը կիրառել է ՆԱՏՕ-յական Թուրքիայի զինանոցը, մյուս կողմից ՌԴ նախագահի աջակցությամբ, ՀՀ վարչախմբի համախոհությամբ, որի քաղաքականությունը չի ընդունում ժողովրդի 96 տոկոսը, շռայլ հողհանձնումներ ստացել: Հիմա էլ շարունակում է իր նորանոր պահանջները, պատերազմական սպառնալիքները... 

Նկատենք, որ ի տարբերություն ՌԴ-ի, որը զենք է մատակարարել և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին, 2020թ. Արցախյան պատերազմում ՆԱՏՕ-յի զինանոցը Թուրքիայի միջոցով մատակարարվել է Ադրբեջանին՝ ծառայելով Արցախի զավթիչներին, որոնց մեջ մեծ թիվ էին կազմում սիրիական վարձկան ահաբեկիչները՝ հազարներով համարակալված:

Առավել մանրամասն՝ <<Գործընթաց>> թերթի թիվ 357 համարում