ՄԱՐՏԻ 8-ԱՊՐԻԼԻ 7
Մաղթում ենք անկեղծ սեր ու երջանկություն՝ մշտաթարմ պահելու ձեր արժանիքները
Գարնանը` բնության ծաղկունքին, հույս ու նպատակների, գեղեցկության ու թարմության զարթոնքին, ամեն տարի մարտի 8-ից ապրիլի 7-ը վերագնահատվում են կանանց դերն ու արժանիքները: Շնորհավորում ենք Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի մեր հայրենակից արժանապատիվ, ստեղծարար, հմայիչ կանանց, օրիորդների, մայրերի, քույրերի տոնը՝ մաղթելով, որ անկեղծ սերն ու ներքին երջանկությունը գարնան պես մշտաթարմ պահեն ձեզանում լավագույն արժեքները:
«ԳՈՐԾԸՆԹԱՑ» թերթի խմբագրություն
>>> ԱՖՈՐԻԶՄՆԵՐ <<<
- Կանայք նման են օրենքի… ինչպես բոլոր օրենքներն ունեն բացառություններ բազում դեպքերում: Անտիկ աֆորիզմ
- Մայրերի ափի մեջ պիտի փնտրել ազգերի ճակատագիրը: Գ.Նժդեհ
- Նա չէ երջանիկ, ով այդպիսին է թվում ինչ-որ մեկին, այլ նա, ով իրեն զգում է այդպիսին: Պուբլիոս Սիրոս
_____________________________________________________