ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՔՊ-Ի «ԾԱՓԵՐԸ» ՀԵՏՊԱՏԵՐԱԶՄՅԱՆ «ԹԱԼԱՆԻՆ»՝ ՀՕԳՈՒՏ ԱԼԵՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐ ԾԱՆՈԹՆԵՐԻ ԱԶԱՏՄԱՆ
01.03.2024 17:57

     ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ   //    

«ԿՀԱՆԴԻՊԵՆՔ ՀԱՄԵՐԳԱՍՐԱՀՈՒՄ». 392 ՄԼՆ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԳՈՐԾՈՎ ՄԵՂԱԴՐՅԱԼ

Փաստերը չեն հերքվել. մեղադրյալների թվում են՝ «Սիներջի Ինթերնեյշնլ Սիսթեմզ»-ի ղեկավարը, պետպաշտոնյաներ: Սա հետպատերազմյան Հայաստանի ամենախոշոր կոռուպցիոն սկանդալներից մեկն է, որը պահանջում է առավել խիստ մոտեցում, սակայն քանի որ մեղադրյալների թվում են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը, Էկոնոմիկայի նախարար Վ. Քերոբյանը և այլք, պատկերացնել կարելի է, թե ինչ «լծակներ» են գործի դրվել մեղադրյալների կալանքը փոխելու համար:

Նշենք, որ դեռ փետրվարի 4-ին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդել էր այս սկանդալի մասին: Մոտ մեկուկես տարի առաջ «Սիներջի Ինթերնեյշնլ Սիսթեմզ»-ը էկոնոմիկայի նախարարության հայտարարած տենդերներից մեկին է մասնակցել: Մասնակցել են 4 ընկերություն, սակայն տենդերը չեղարկվել է, և «Սիներջի Ինթերնեյշնլ Սիսթեմզ»-ը ևս չի հաղթել, բայց ավելի ուշ տենդերը տվել են «Սիներջի Ինթերնեյշնլ Սիսթեմզ»-ին, որը մոտ 3 անգամ ավելի բարձր գին՝ ավելի քան 392 միլիոն ՀՀ դրամ է առաջարկել, քան մրցակիցը…

Այս գործով մեղադրյալ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինն՝ Անի Գևորգյանը, սկզբնապես կալանավորվել էր: Իբրև կալանքից ազատման փրկօղակ օգտագործվեցին անչափահաս երեխաները, ինչը մերժելի է հատկապես քր. գործերով: Դրա հաշվին շտապեցին կալանքից ազատվել 2 մեղադրյալ կանայք, այդ թվում՝ Ալենի ընտանիքի հետ փոխկապակցվածը և նրա ընկերուհին՝ Մկրյանը: Նրանց կալանքից ազատման համար ԱԺ «լծակները» նաև գործի դրվեցին: Ի դեմս Ալենի՝ ԱԺ ՔՊ-ականները ստորագրահավաք-երաշխավորագրով աջակից եղան կոռուպցիոն սկանդալի գործով մեղադրյալներին: Դատախազն իրավունք չուներ կոռուպցիոն գործով մեղադրյալի մտերիմ քաղաքական գործչի՝ Ալենի նախագահած ԱԺ-ից, հատկապես նրա կուսակից ՔՊ-ականների ստորագրահավաքով երաշխավորագիրն ընդունել: Փոխարենը պետք էր Ալենի հրաժարականը՝ բացառելու նրա հնարավոր «միջամտությունը» գործին, դա չարվեց, երաշխավորագիրն ԱԺ-ից կիրառված ծայրահեղ միջոցների մասին ապացույց է:

Ապա հայտնի դարձավ, որ «կանանց փեշից բռնած»՝ պահանջվել է արական սեռի ներկայացուցիչ՝ նշյալ ընկերության նախագահ Աշոտ Հովհաննիսյանի ազատումը կալանքից՝ թմբկահարելով նրա տարեց լինելը: Հիշեցնենք, որ ո՛չ այս գործոնը, ո՛չ էլ մահացու հիվանդություններն, անգամ ՀՀ և Արցախի ինքնապաշտպանությանը մասնակցելը, դիցուք, գեներալ Մանվելի դեպքում հիմք չեղավ ժամանակին նրա կալանքից ազատման համար: Նա ցմահ մեկուսացվեց, ազատեցին միայն 2020թ. պատերազմի շրջանում:

Իրականում հենց հետպատերազմյան «թալանն» ավելի խիստ պետք է պատժվի, բայց շատ «դողդոջուն» մոտեցում է կիրառվում այդ թվում՝ գործարար Աշոտ Հովհաննիսյանի նկատմամբ, որի որդիների մասով հայտնի չէ որևէ փաստ, թե ինչո՞վ էին զբաղված 2020թ. պատերազմի ժամանակ: Քանի՞ քառակուսի հող են ազատագրել, որ իրենց հայրը Հայաստանի համար ծանր օրերին վայելելով ԱՄՆ-ում ապահով կյանք, ապա հետպատերազմյան Հայաստանի բյուջեի հաշվին եռակի թանկ գնառաջարկով անխնա «թալանի» է դիմել…Ուշագրավ է, որ Աշոտ Հովհաննիսյանին կալանքից ազատելու գործում ևս նշվում է ԱԺ ՔՊ-ականների դերը մի կառույցից, որի նախագահ Ալենի եղբոր կինը նշյալ Աշոտի ենթական է եղել: Գործարքի համար համատեղ պատասխանատու են: 

Կալանքից նոր ազատված, բայց դեռ մեղադրյալ Աշոտ Հովհաննիսյանը ուղերձ է հղել իրեն ազատել երաշխավորած անձանց, այդ թվում նաև պաշտոնյաների, թե «Կհանդիպենք համերգասրահներում»: Նրա կալանքից ազատումն արվել է գրավի, բացակայության արգելքի և երաշխավորագրի հիմքով: Նշենք, որ կալանքից ազատումներն արվել են ոչ թե դատական կարգով, այլ դատախազի նախաձեռնմամբ, որի անունը քողարկվում է՝ ի հակասություն կոռուպցիոն գործի շահերի:

Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթի թիվ 356 համարում