ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ-32
2020թ. դաժան փորձությունը խորհուրդ ունի՝ բացառել պաշտպանական գործը ձախողածներին
Հայոց անկախության բանակի կերտումը, որ սկիզբ է առել կամավորագիր հերոսների, անկախության առաջամարտիկների, ուխտյալ զինվորների քաջարի ոգով, մարտերով ու արյան գնով ձեռք բերած հաղթանակով, հպարտությունն է մեր ազգի ու պետության: Կենաց-մահու պայքարի այդ ճանապարհին զոհված, սակայն լույս-սրբությամբ անմահացած, ինչպես նաև իրենց կենդանի գոյությամբ ուժ ու կորով, վեհություն ոգեշնչող ամենազոր անհատներն, ովքեր առաջնորդել են մեր մարտիկներին, ազատամարտում դրսևորել ուրույն խիզախություն, անձնուրացություն, ահավասիկ, նրանց անձնական օրինակը կրթող է թե՛ սերնդին, թե՛ բանակին: 2020թ. դաժան փորձությունը խորհուրդ ունի՝ բացառել պաշտպանական գործը ձախողածներին՝ ներառյալ ներկայիս ՊՆ նախարարը, որի օրոք թշնամին ներխուժել ու չի հեռանում ՀՀ ինքնիշխան տարածքից:
Անկախ բոլոր գործոններից՝ մեր քաջարի հայորդիների համար միշտ առաջնորդող են եղել հաղթանակ կռած ազատամարտիկների հերոսապատումները՝ ոգեշնչող յուրովի սխրանքների: Ցանկա՛նք մեր երկրին խաղաղ սահմաններ, մեր նվիրյալ զինվորներին՝ բարեհաջող ծառայություն, առողջություն, երկարակեցություն, հզոր կամք, տոկունություն ու զորություն:
«ԳՈՐԾԸՆԹԱՑ» թերթի խմբագրակազմ