ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
«Սուրբծննդյան հաղթանակը»՝ Հենրիխ Մխիթարյանի պատվավոր մրցելույթով
29.12.2023 15:46

     ՍՊՈՐՏ   //   

2023թ․ քվեարկության ամփոփ արդյունքներով Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է լավագույն ֆուտբոլիստ 

Դեկտեմբերի 23-ին կայացած Իտալիայի Ա Սերիայի 17-րդ տուրի հանդիպմանը «Ինտեր»-ը  2-0 հաշվով հաղթել է «Լեչե»-ին: «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Լեչե»-ի հետ հանդիպմանը դրսևորած հերթական հաջող մրցելույթով «Սուրբծննդյան հաղթանակ» բերեց՝ հուրախություն  հայրենակիցների, երկրպագուների ու ֆուտբոլասեր հանրության: Հավելենք, որ Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է հանդիպմանը մեկնարկային րոպեներից՝ փոխարինվելով 89-րդ րոպեին:

Նշենք նաև, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Հայաստանի 2023թ․ լավագույն ֆուտբոլիստի քվեարկության արդյունքները։ Հավաքելով 81 միավոր՝ 2023թ․ լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել իտալական «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Երկրորդ հորիզոնականը 48 միավորով զբաղեցրել է Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։ 21 միավորով երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Հայաստանի ազգային հավաքականի և «Ալ Ֆաթեհի» կիսապաշտպան Լուկաս Սելարայանը: