ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԳԵՂԱՍԱՀՔԻ ՄՐՑՈՒՅԹՆ ԱՄՓՈՓՎԵՑ. ՈՍԿԵ ՄԵԴԱԼԸ՝ ՀԱՅՈՒՀՈՒՆ
29.12.2023 14:25

      ՍՊՈՐՏ   //    

Նա ոսկե մեդալ է նվաճել երկու ծրագրերի հանրագումարի հիման վրա ստացած 246,53 միավորով։

Չելյաբինսկում կայացած գեղասահքի Ռուսաստանի առաջնությունն ավարտվեց 16-ամյա Ադելյա Պետրոսյանի հաղթանակով: Նա ոսկե մեդալ է նվաճել երկու ծրագրերի հանրագումարի հիման վրա ստացած 246,53 միավորով։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Սոֆյա Մուրավյովան (239,40), 3-րդ տեղը՝ Կամիլա Վալիևան (237,99)։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, մրցույթի 1-ին կարճ ծրագրում հայազգի ռուսաստանաբնակ գեղասահորդուհի Ադելյա Պետրոսյանը մրցույթում Գրան պրիի եզրափակչի հաղթող էր դարձել: Կարճ ծրագրի արդյունքներով նա ստացել էր 84,38 միավոր՝ նվաճելով 1-ին հորիզոնականը: Երկրորդ հորիզոնականում Աննա Ֆրոլովան էր (73,39), երրորդում` Ելիզավետա Կուլիկովան (65,64): Ի դեպ, Ադելյան իր նախորդ հաղթանակը նվիրել էր Արցախին: